ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի զբոսաշրջությունը մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի. նախարար

Հայաստանի զբոսաշրջությունը մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 29-ին հանդիպմանը:

Հանդիպմանը մասնկացել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյան և մի շարք ներգնա տուրօպերատորներ:

Նախարարը նշել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող այս ոլորտը ներառական ավելացված արժեք է ստեղծում: Նախարարի խոսքով` Հայաստանի զբոսաշրջության ոլորտն իր ենթակառուցվածքներով և հնարավորություններով մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի. այդ մասին են վկայում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները:

Նախարար Կարայանը ներկաների հետ քննարկել է ԱԱՀ-ի, վիզային ռեժիմների դյուրացման, կապի, Հայաստանի ճանաչելիության և ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներգնա տուրօպերատորների միությունը նախարարություն կներկայացնի առաջարկությունների փաթեթ զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որի շուրջ քննարկումներ կծավալվեն Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք քայլեր արդեն իսկ տեղ են գտել Զբոսաշրջության պետական կոմիտեի 2017թ.-ի ծրագրում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: