ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ովքե՞ր են խոչընդոտում Կիպրոսի վերամիավորմանը

Ժնևում ավարտվեց Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակի համաժողովը,  հունվարի 18-ին փոխնարարների մակարդակով շփումները կշարունակվեն անվտանգության հարցերի շուրջ։

Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական չճանաչված հանարապետության ղեկավարների միջև երկօրյա բանակցություններից հետո Ժնևում գումարվեց համաժողով, որին բացի հակամարտության կողմերից մասնակցում էին նաև Կիպրոսի անկախության երաշխավոր երկերների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ և ԵՄ ներկայացուցիչները։ Համաձայնության հասնել չհաջողվեց, կողմերը որոշեցին շարունակել բանակցությունները։

Կիպրոս կղզու վերամիասվորման շուրջ բանակցությունները վերսկսվել են 2014թ․-ին՝ կղզու երկու հատվածների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությամբ, որով նրանք համաձայնել են բանակցություններ վարել երկհամայնք պետության ձևավորման միջոցով կղզու միավորման շուրջ։ Բանակցությունների վերսկսումը մեծապես պայմանավորված է կղզու երկու հատվածների ղեկավարների անձերով՝ թե՛ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը, թե՛ Հյուսիսայի Կիպրոսի ղեկավար Մուսթաֆա Ակինջին մշտապես հանդես են եկել ի օգուտ կղզու վերամիավորման և երկհամայնք պետության ձևավորման։ Բացի այդ, այժմ Թուրքիան նույնպես հակված է կառուցողական լինել՝ ԵՄ հետ ընդհանուր բավական բարդ հարաբերությունների ֆոնին առնվազն այս հարցում դրական զարգացում ապահովելու և ինչու ոչ՝ կղզու միավորումից հետո ԵՄ ներսում իր կողմնակիցների թիվն ու ազդեցությունը մեծացնելու ձգտումից ելնելով։ Հունաստանն, իր հերթին, շահագրգռված է կղզու միավորմամաբ՝ միաժամանակ թույլ չտալով Թուրքիայի ազդեցության մեծացում կամ ներկայության պահպանում կղզում։

Դրա հետ մեկտեղ, Թուրքիան առանձին հարցերում պատրաստ չէ գնալ մեծ զիջումների և պնդում է Կիպրոսի կղզում իր թեկուզ փոքրաթիվ, բայց ռազմական ներկայությունը պահպանելու անհրաժետության վրա, ինչը բարդացնում է համաձայնության ձեռքբերումը։ Սա թերևս բանակցությունների այս փուլում ամենաբարդ հարցերից մեկն է, որում Հունաստանին դժվար է գնալ զիջումների։

Թուրքիայի այդ «կեղծ կառուցողականությունը» դրսևորվել է նաև հունվարի 12-ի Ժնևի բանակցություններից հետո արված հայտարարությունում։ «Մենք չենք ցանկանում վատ դիտավորություն դիտարկել հունական կողմի պատրասատ չլինելու և բանակցությունների ամսաթիվը հետաձգելու խնդրանքի մեջ։ Նրանք ասել են, որ պատարստ չեն և կցանկանային իրենց ներսում ևս մեկ անգամ քննարկել ամեն ինչ։ Մենք համաձայնել ենք նոր ամսաթիվ նշանակել, սակայն ոչ այն ամսաթիվը, որը ցանկանում էին հույները։ Մենք համարեցինք, որ դա շատ ուշ է և առաջարկեցինք ավելի վաղ ամսաթիվ»,-  ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Հունաստանի ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է․ «Բնականաբար, մենք մեր կողմից ցանկանում ենք, որ թուրքական զորքերը լքեն կղզին, և այլևս արտաքին միջամտություն չլինի»։

Ուստի, Թուրքիան փորձելով կառուցողական և արագ կարգավորման կողմնակից երևալ՝ բանակցությունների ձգձգման մեղքը փորձում է «բարդել» Հունաստանի վրա՝ միաժամանակ բավական կոշտ դիրքորոշում զբաղեցնելով իր զորքերի դուրսբերման հարցում։

Նշնենք, որ բացի թուրքական զորքերի տեղաբաշխման հարցից,  բանակցությունների այս փուլում հիմնական քննարկվող թեմաները տարածքային հարցերն են՝ երկու համայնքների սահմանների հստակեցումը, փախստականների վերադարձն ու նրանց անվտանգության երաշխիքները։

Հունվարի 12-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ որոշում է կայացվել ձևավորել հատուկ աշխատանքային խումբ, որը կառանձնացնի հիմնական խնդրահարույց դրույթները և դրանց կարգավորման գործիքները։ Խումբը կմշակի իր առաջարկները, որոնք կքննարկվեն հաջորդ համաժողովի ժամանակ։   

Բացի այդ, նախօրեին տեղի ունեցած կղզու թուրքական և հունական հատվածների ղեկավարների կողմից ներկայացվել են նաև կղզու բաժանաման իրենց քարտեզերը, որոնք հանձնվել են ՄԱԿ փորձագետներին և դեռևս պետք է համաձայնեցվեն։ Կողմերի միջև հիմնական բանավեճն ընթանում է միասնական Կիպրոսի վարչական բաժանման, ավելի ճիշտ՝ 1 տոկոս տարածքի նկատմամբ վերահսկողության շուրջ: Թուրքական կողմը պնդում է, որ միասնական Կիպրոսի իր մասը պետք է զբաղեցնի կղզու տարածքի 29.2 տոկոսը, սակայն հույն կիպրացիները կարծում են, որ թուրքական կողմին պետք է տրվի տարածքի 28.2 տոկոսը։

Կողմերը և միջնորդները մեծ հույսեր են կապում բանակցությունների այս փուլի հետ։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշտ հայտարարել է․ «Ես համոզված եմ, որ բոլոր կողմերը վճռական են՝ գործադրելու այս վերջին ջանքը երկար տասնյամյակների շարունակվող հակամարտության կարգավորման համար։ Դրա կարգավորումը մեծ հույս կներշնչի»։

Սակայն, չնայած գործադրվող մեծ ջանքերին և ոգևորությանը, նկատվում է խնդիրները կրկին եկարատև քննարկման փուլ տեղափոխելու միտում՝ Աշխատանքային խմբի ձևավորումը դրա նախանշաններից մեկն է։ Կիպրոսն ու Հունաստանը չեն ցանկանում գնալ մեծ զիջումների, Թուրքիան և թուրք-կիպրացիները ձգտում են հստակ պայմանավորվածությունների և ամրագրված երաշխիքների։ Բացի այդ, վերջին գործընթացները որոշակի թերահավատություն են ձևավորել Եվրոպայում Թուրքիայի խոստումների նկատմամբ, ինչն, իր հերթին, մեծացնում է հույների զգուշավորությունը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: