ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հեռացող Օբամայի և նորընտիր Թրամփի հիմնական մեսիջները

Բարաք Օբաման արդեն իսկ հանդես է եկել իր հրաժեշտի խոսքով (ավանդույթ, որ ԱՄՆ-ում սկիզբ է դրվել դեռևս ԱՄՆ նախահայրերի կողմից և խորհրդանշում է իշխանության խաղաղ անցումը մի նախագահից մյուսին), իսկ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններից հետո տվել է իր առաջին մամուլի ասուլիսը: Օբամայի և Թրամփի կողմից բարձրաձայնված հիմնական թեզերը թեպետ ոչ ուղղակի, սակայն հասցեագրված էին միմյանց և անդրադառնում էին էական խնդիրների, որոնք ԱՄՆ նոր վարչակարգը չի կարող անտեսել իշխանության ղեկը ստանձնելուց հետո:

Իր խոսքում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թեպետ ընդունեց, որ ռուսական կողմը կարող է կանգնած լինել ԱՄՆ դեմ իրականացված կիբերհարձակումների հետևում, միևնույն ժամանակ նա արեց նաև կարևոր դիտարկում. դրա ողջ պատասխանատվությունը, նա վերագրեց, դեմոկրատներին և նրանց վարած «սխալ» քաղաքականությանը: Քավության նոխազ դարձնելով դեմոկրատներին՝ Թրամփը, ամենայն հավանականությամբ փորձեց մեղմել ԱՄՆ վարկանիշին էական վնաս հասցնող այն թեզը, թե  ՌԴ-ն կարող է միջամտել և ազդել ԱՄՆ ընտրությունների ելքի վրա: Այս առումով պատահական չէր, որ Թրամփն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց, որ ԱՄՆ ունի համապատասխան ռեսուրսներ, ի դեմս պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր կկարողանան ապագայում կանխել նման հարձակումները և արտաքին միջամտությունները:

Մինչդեռ Օբամայի խոսքի հիմնական շեշտադրումները վերաբերում էին միասնականության կարևորությանը և խտրականության անթույլատրելիությանը: Իր խոսքում Բարաք Օբաման,  անդրադառնալով ԱՄՆ նախահայրերին, նշեց, որ չնայած տեղի ունեցած տարաձայնությունների, վերջիններիս հաջողվել է, փոխզիջումների միջոցով,  գալ ընդհանուր հայտարարի: Բացի այդ, Օբաման շեշտադրեց նաև խտրականությունը բացառող օրենքների շարունակական գերակայության անհրաժեշտությունը՝  վերաբերող հասարակության տարբեր խմբերին, այդ թվում՝ նաև փախստականներին և ներգաղթյալներին: Ակնհայտ է, որ Օբամայի նման շեշտադրումները պատահական չէին և հասցեագրված էին Թրամփի, ով իր ողջ նախընտրական քարոզարշվի ընթացքում աչքի էր ընկնում ներգաղթյալների վերաբերյալ կոշտ հայտարարություններով: Իր թեզը հիմնավորելու համար Բարաք Օբաման ևս մեկ անգամ նշեց, որ, ԱՄՆ, անկախ երկիր դառնալու հարցում, իրենց մեծ ներդրումն են ունեցել այդ նույն ներգաղթյալները:

Ուստի, եթե փորձենք ամփոփելով, ապա կարող ենք փաստել, որ ԱՄՆ նոր վարչակարգի գերխնդիրներից է լինելու ԱՄՆ վարկանիշի բարձրացում ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ գլոբալ խաղացողների աչքերում: Սրան կարելի է հասնել այն դեպքում, երբ լինի փոխադարձ հարգանք ինչպես ԱՄՆ-ի և այլ կարևոր դերակատարների միջև, այնպես էլ ԱՄՆ ներսում՝ հասարակության տարբեր  խմբերի միջև: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: