ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորները ծեծկռտուք են սարքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի խորհրդարանում կրկին թեժ կրքեր են բորբոքվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումների ընթացքում: Այս անգամ ծեծկռտուքի են բռնվել կանայք: 

Ինչպես հայտնում է tert.am-ը՝ CNN-ի թուրքական ծառայությանը հղումով՝ Անկարայից ընտրված անկուսակցական պատգամավոր Այլին Նազլըաքան ինքն իրեն ձեռնաշղթայել է Մեջլիսի ամբիոնի խոսափողից և մոտ երկու ժամ բոյկոտել խորհրդարանական քննարկումները: Այնուհետև, երբ խորհրդարանի փոխխոսնակը խնդրել է պատգամավորին վերադառնալ իր տեղն ու չխոչընդոտել խորհրդարանի աշխատանքին, Նազլըաքան համախմբման կոչ է արել կին պատգամավորներին:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Անթալիայից ընտրված կին պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձել է բռնի ուժով հանել Այլին Նազլըաքանի ձեռնաշղթաները, ինչի ընթացքում կռիվ է սկսվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության և իշխանամետների կին պատգամավորների միջև: Ծեծկռտուքին միջամտել են նաև ընդդիմադիր քեմալականները:

Ծեծկռտուքի հետևանքով Մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներից Շաֆաք Փավեի ձեռքի պրոթեզը դուրս է եկել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: