ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն արժանացել է Հայ դատի մրցանակին

Armenpress.am

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բեռլինում Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին է հանձնել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի շնորհած «Ազատության մրցանակը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցանակն Օզդեմիրին շնորհվել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում նրա գործադրած ջանքերի համար:

Բեռլինում մրցանակը Բունդեսթագի պատգամավորին է հանձնել Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը: «Պատիվ ունեմ: Հայերի տառապանքները մոռացված չեն»,- նշել է Օզդեմիրը:

Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և այլք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: