ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոտլանդական խորհրդարանը դեմ է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

CNN.com

Շոտլանդական խորհրդարանը դեմ է քվեարկել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բրիտանական կառավարության կողմից մշակված օրինագծին: 124 պատգամավորներից 90-ը դեմ է քվեարկել օրենքին, որ ենթադրում է լիազորությունների տրամադրում վարչապետ Թերեզա Մեյին՝ Brexit-ի գործընթացը սկսելու համար: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, քվեարկության նախաձեռնությունը Շոտլանդիայի կառավարությանն էր, և այն չունի իրավական ուժ:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն փետրվարի 2-ին առաջն ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման մեկնարկին: Խորհրդարանում երկօրյա բանավեճերից հետո օրինագծի օգտին 498 պատգամավոր է քվեարկել, դեմ` 114-ը: Դեմ է քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և ազատական դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավոր և 1 պահպանողական:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը փետրվարի 8-ին պետք է վերջնական հավանություն տա օրինագծին, որից հետո այն կփոխանցվի Լորդերի պալատ, որտեղ կքննարկվի մարտի 7-ին:

Նշենք նաև, որ, սոցհարցումների արդյունքների համաձայն, Շոտլանդիայում աճում է Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: