ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 896,84 դրամ ԱՐԾԱԹ - 260,54 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 011,74 դրամ

Լապշինի դեպքը կարող է հանգեցնել ԼՂՀ անկախության ճանաչման

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի միջադեպն Ադրբեջանի վարած հետևողական ապակառուցողական քաղաքականության նոր դրսևորում է՝ միտված Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելուն, որը չի ստանում պատշաճ միջազգային արձագանք:  Իսկ միջազգային արձագանքի բացակայությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում Ադրբեջանի իշխանությունների համար, որոնք աստիճանաբար ավելի համարձակ են դառնում իրենց քայլերում:

Եթե առաջ Արցախ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի հայտվում էր Ադրբեջանի «սև ցուցակում» և զրկվում հետագայում Ադրբեջան այցելելու հնարավորությունից, այսօր Բաքուն համարձակվում է պահանջել արդեն այլ երկրում ձերբակալել Արցախ այցելած բլոգերին և արտահանձնել Ադրբեջան: Այդ կերպ պաշտոնական Բաքուն փորձում է ուղերձ հղել ողջ միջազգային հանրությանը, որ այսուհետ Արցախ այցելելը կարող է «թանկ նստել» նրանց վրա:

Ադրբեջանի այս քաղաքականության շարունակման դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը որոշի «պատժել» նաև Հայաստանին՝ պահանջելով տարբեր երկրներում ձերբակալել  և Բաքվին արտահանձնել նաև Արցախ այցելած ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ է լինելու այդ դեպքում:

Իսկ այդ դեպքում, ինչպես Հայաստանը, այնպես էլ իրավիճակը լավ պատկերացնող և Ադրբեջանի շանտաժին տուրք տալ չցանկացող երկրները պետք է սկսեն մտածել իրենց քաղաքացիներին պաշտպանելու հնարավոր մեխանիզմների մասին: Իսկ ամենահուսալի մեխանիզմներից մեկը միգուցե համապատասխան իրավական դաշտի ձևավորո՞ւմն է՝ այսինքն ճանաչումը:

Ստացվում է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով ստիպում է Հայաստանին և այլ երկրներին ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ իրենց իսկ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 19 կմ/ժ
26 C°
 
22°  37° 
19.08.2019
22°  37° 
20.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: