ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանին որոշակի հակահարված է պետք. Նարեկ Մինասյան

Ադրբեջանի կողմից ապակառուցողականության շարունակման դեպքում Հայաստանը ևս ստիպված է լինելու վերանայել տարբեր հարցերի հետ կապված իր դիրքորոշումը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ «ապրիլյան պատերազմից հետո մի քանի ամիս համեմատաբար պահպանվում էր հրադադարի ռեժիմը, բայց արդեն տարվա երկրորդ կեսից նկատվեց լարվածության աճ, հրադադարի ռեժիմի խախտումներ, որոնք պահպանվում են մինչ օրս: Իսկ արդեն դեկտեմբերից մենք ականատես ենք լինում դիվերսիոն փորձերի»:

Ամփոփելով իրավիճակը՝ փորձագետը նշեց, որ «ունենք պայմանավորվածություններ, որոնք, ցավոք սրտի, կյանքի չեն կոչվում, մյուս կողմից ունենք հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում»: «Փաստացի Ադրբեջանը բանակցային գործընթացը մղում է դեպի փակուղի»:

Խոսելով հնարավոր անելիքների մասին՝ Մինասյանը նշեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումից իրատեսական չէ ակնկալել որևէ դրական տեղաշարժ կամ քաղաքական առաջընթաց, բայց այս հանդիպումը պետք է օգտագործել Ադրբեջանին և համանախագահներին համապատասխան մեսիջ ուղարկելու առ այն, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողականության շարունակման դեպքում Հայաստանը ևս ստիպված է լինելու վերանայել տարբեր հարցերի հետ կապված իր դիրքորոշումը»:

«Հայաստանի դիրքորոշման վերանայման անհրաժեշտությունը վերջին ամիսներին ավելի արդիական է դառնում: Հաջողության չհասնելով բանակցային սեղանին կամ ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանն իր ապակառուցողականությունն ուղղում է հարակից դաշտեր: Արդյունքում մենք ունենք Լապշինի գործ, ունենք միջազգային կառույցներում որոշակի ճնշումներ և այլն: Հետևաբար, որոշակի հակահարված է պետք», - եզրափակեց փորձագետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: