ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե չես լռում, չես կարող այցելել Ադրբեջան. շուտով կհայտնվի երկրորդ «սև ցուցակը»

Եթե զբաղվում ես մարդու իրավունքների պաշտպանությամբ, ապա քո մուտքն Ադրբեջան արգելված է: Բրիտանացի հայտնի իրավաբանի մուտքի արգելքն Ադրբեջան նախանշեց, որ շուտով այս երկրի քաղաքականության մեջ նոր միտումների ենք ականատես լինելու:

Պարզվում է, որ Ադրբեջանի իշխանությունների համար անցանկալի անձինք են ոչ միայն նրանք, ովքեր այցելել են Արցախ, այլ նաև նրանք, ովքեր «համարձակվել են» քննադատել մարդու իրավունքների, ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Բրիտանացի իրավաբան Ռեմեզաիտեն, ում օրերս Բաքվի օդանավակայանից հետ ուղարկեցին Լոնդոն, այդ մարդկանցից մեկն է: Նա ունի հրապարակումներ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, որպես փաստաբան բազմիցս պաշտպանել է Եվրադատարան դիմած  Ադրբեջանի քաղաքացիներին: Ավելին, Ռեմեզաիտեն Ադրբեջանում ՄԻԵԴ որոշումների կատարման մշտադիտարկումն է իրականացնում:

Այն, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնումները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, որևէ մեկի համար նորություն չէ, այդ թվում՝ միջազգային հանրության: Գաղտնիք չէ նաև, որ տարբեր ոլորտների, հատկապես քաղհասարակության կազմակերպությունների վրա պետական վերահսկողությունը մեծացնելու համար Ադրբեջանի իշխանությունները դիմում են տարաբնույթ միջոցների: Նման օրինակ է Ադրբեջանում ՀԿ-ների, դրամաշնորհների ստացման մասին օրենքներում մի շարք փոփոխություններ մտցնելը, ըստ որոնց` Ադրբեջանում որևէ ՀԿ-ի դրամաշնորհ տալու համար արտասահմանյան դոնորը պետք է կառավարության հետ կնքի համաձայնագիր, ինչպես նաև բացի իր ներկայացուցչությունն Ադրբեջանում:

Նորություն չէ նաև այն, որ միջազգային հանրությունն այս սահմանափակումների և իրավունքների ոտնահարումների վերաբերյալ պարբերաբար հանդես է եկել քննադատական հայտարարություններով, որոնք, սակայն, երբեք չեն վերածվել գործողությունների՝ զսպելու կամ կանխարգելելու Ադրբեջանի իշխանությունների քայլերը:

Գուցե հենց այս անպատժելիության զգացումն է, որ Ադրբեջանի իշխանություններին «ոգեշնչում է» չսահմանափակվել հնչող քննադատություններին կոշտ արձագանք տալով, այլ դիմել հստակ գործողությունների: Այս տրամաբանությամբ շուտով Ադրբեջանը կունենա երկրորդ «սև ցուցակը»: Սա, բնականաբար, պետք է լուրջ մտահոգության առիթ հանդիսանա ողջ միջազգային հանրության, այս պարագայում Եվրոպայի համար, քանզի իր քաղաքացուն թույլ չեն տալիս այցելել մի երկիր, որի վերաբերյալ նա հանդես է եկել քննադատությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան ազատ խոսքի իրավունքի ոտնահարում, բայց արդեն նաև միջազգային մակարդակով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: