ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղա-ադրբեջանական փետրվարյան սրացում. միջազգային արձագանք

westminster.ac.uk

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հանգստյան օրերին գրանցված լարվածության աճին անդրադարձել են նաև միջազգային լրատվամիջոցները:

The Washington Post-ն այս կապակցությամբ գրում է. «Բախումները տարածաշրջանում ամենակատաղին էին անցած տարվանից ի վեր, երբ երկու կողմից զոհվեց մոտ 75 զինվոր»: Հեղինակավոր պարբերականն իր նյութում ադրբեջանական կողմի տեսակետը ներկայացնելիս ընդգծում է, որ այդ երկրի պաշտպանության նախարարությունը չի նշում զոհերի և վիրավորների քանակը: Stratfor-ն, իր հերթին ներկայացնելով փետրվարի 24-25-ի լարվածության մանրամասները, ընդգծում է, որ դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել էր առաջնագիծ և հրամայել «ավելի վճռական միջոցներ» ձեռնարկել: «Էներգակիրներով հարուստ Ադրբեջանը, որի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ամբողջ պետական բյուջեն, բազմիցս սպառնացել է ուժով ետ վերցնել առանձնացած տարածաշրջանը», - փետրվարի  25-ի բախումների կապակցությամբ գրում է The Indian Express-ը:

Վերջին օրերին լարվածության աճին անդրադարձել  են նաև փորձագետները: Ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության և  պաշտպանության հարցրով ռուս փորձագետ Գրիգորի Տրաֆիմչուկը haqqin.az-ին տված հարցազրույցում նշել է, որ փետրվարյան սրացման պատճառն այն է, որ 2016-ի ապրիլից հետո բարձր մակարդակով ձեռք բերված ոչ մի պայմանավորվածություն չի իրականացվել: «Ինքնըստինքյան սրացման վրա ազդել է նաև փաստացիորեն «ապրիլյան» հրադադարի ժամանակ Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը», -ընդծել է նա:

Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովն իր հերթին նշում է, որ այս սրացումը միանգամայն «սպասելի անակնկալ» էր Հայաստանի համար: Ըստ Դվորնիկովի, դա բացատրվում է մի քանի հանգամանքներով՝ Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահ նշանակվելով, Խոջալուիի իրադարձություններով, Արցախում կայացած հանրաքվեով, ինչպես նաև պատերազմական վիճակը պահելու Բաքվի ցանկությամբ, որն Ալիևի վարչակարգի համար սեփական հասարակությունում արդարացման պատճառ կլինի և միևնույն ժամանակ կհյուծի և՛ Հայաստանին, և՛ միջնորդներին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: