ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չավուշօղլուն Գերմանիայի իշխանությունների մասին. «Իսկական բռնապետական համակարգ է»

AFP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո այժմ էլ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է Գերմանիայի իշխանությունների գործողությունները նմանեցրել նացիստական գործելաոճին:

Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները թույլ չէին տվել սրահներից մեկում անցկացվելիք միջոցառումը, որտեղ ելույթ էր ունենալու նաև արտգործնախարար Չավուշօղլուն: Սակայն այնուհետև հայտարարվել է, որ Չավուշօղլուի ելույթի համար այլ սրահ կհատկացվի: Իսկ մինչ այդ Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել էին Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի, և Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզի ելույթները, փոխանցում է Ermenihaber-ը:

Նշենք, որ թուրք պաշտոնյաների հանդիպումները անցկացվում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում:

Ըստ Չավուշօղլուի՝ գերմանական իշխանությունների պահվածքը  նման է նացիստների գործելավոճին:  «Իսկական բռնապետական համակարգ է: Փորձել են չեղարկել Համբուրգում հարսանյաց սրահում միջոցառում անցկացնելու համաձայանությունը»:

Չավուշօղլուն հայտարարել է, որ մեկնելու է Գերմանիա և իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: