ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆյոդոր Լուկյանով. Մինչև տարեվերջ լուրջ փոփոխություններ չարժե ակնկալել ԵՄ-ՌԴ հարաբերություններում (ԲԱՑԱՌԻԿ)

eu.spb.ru

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Россия в глобальной политике» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի հետ՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ: Հարցազրույցն իրականացվել է Երևանում մարտի 11-ին կայացած «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի նստաշրջանի շրջանակներում:

-Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դեռևս չկա փոխհամաձայնեցված քաղաքականություն սիրիական հակամարտության կարգավորման հարցում, այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, կհաջողվի երկու պետություններին նոր հարթություն տեղափոխել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները և երկխոսություն սկսել ոչ միայն Սիրիայի, այլև՝ առանքային նշանակություն ունեցող այլ գլոբալ խնդիրների շուրջ:

-Այս հարցի առնչությամբ կարելի է միայն գուշակություններ անել, քանի որ անորոշության հիմնական գործոնն ԱՄՆ ադմինիստրացիայի վարած քաղաքականությունն է: Այն ոչ միայն անհասկանալի է, այլև չունի հստակ դիրքորոշում գրեթե ոչ մի առանցքային հարցի շուրջ: Թրամփն ունի միայն ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչպես է ցանկանում  տեսնել աշխարհը:

Իմ կարծիքով, Թրամփը բավականին խելամիտ կերպով որոշել է դեռևս չքննարկել ռուսական թեման, քանի որ այդ հարցի շուրջ ձեռնարկված  ցանկացած քայլ առաջացնում է հզոր դիմադրություն:

Ներկայումս, ռուսական թեմայի հարցում չկա արձանագրված որևէ առաջընթաց: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ այն հետընթաց է ապրել, ինչպես շատերն են մեկնաբանում, դա նաև չի նշանակում, թե Թրամփը հասկացել է ինչ է ուզում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններից:  Պատճառներից է նաև այն, որ ԱՄՆ ադմինիստրացիայում տեղի ունեցան միանգամից մի քանի  աշխատանքից ազատումներ: Բացի այդ, կադրային քաղաքականությունն ավարտված չէ. կան մի շարք թափուր հաստիքներ, որոնք զբաղեցնելու համար համապատասխան կադրեր դեռևս ընտրված չեն:

Հետևաբար, այս հարցի շուրջ այս պահին որևէ կանխատեսում անել հնարավոր չէ:

-Եվրամիությունը որոշում է կայացրել մարտի 15-ից կես տարով երկարաձգել հակառուսական սանկցիաները: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի հեռանկար ունեն ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու կողմերը, որպեսզի հաղթահարեն առկա տարաձայնությունները:

-Այս հարցի շուրջ ևս մանշանակ որևէ բան ասել հնարավոր չէ: Եվրոպան այժմ գտնվում է անելանելի իրավիճակում: Մի կողմից վերջին փուլում են գտնվում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու շուրջ բանակցություները, մյուս կողմից, եվրոպական որոշ երկրներում տեղի են ունենում ընտություններ, որոնք ըստ էության կարևոր նշանակություն ունեն Եվրոպայի համար:

Հաջորդ կարևոր հանգամանքն այն, է որ Եվրոպայի համար ԱՄՆ ընտրությունների ելքը խիստ անսպասելի էր, ինչի արդյունքում դեռևս չի ձևավորվել համընդհանուր պատկերացում, թե ինչպիսի զարգացում  պետք է ունենան Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները: Եվ քանի դեռ Եվրոպան գտնվում է այսպիսի իրավիճակում, էական ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա եվրոպական քաղաքականության համատեքստում:

Այս առումով հարկ է նշել, որ սանկցիաների երկարաձգումը մեխանիկական բնույթ ունի: Սանկցիաները երկարաձգել՝ նշանակում է ոչինչ չանել: Ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Իսկ ինչ վերաբերում է սանկցիաները չեղարկելուն, ապա դա կնշանակի ստատուս-քվոյի փոփոխություն, ինչը կարող է հանգեցնել որոշ զարգացումների: Ըստ իս, մինչև տարեվերջ լուրջ փոփոխություններ չարժե ակնկալել: Եվ ընդհանրապես սանկցիաները երկրորդական խնդիր են: Թերևս ամենակարևոր խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես գործ ունենալ Եվրոպայի հետ ներկա փուլում: Դա այսուհետ ինստիտուցիոնալ խնդիր է սպասվող ընտրությունների համատեսքտում, քանզի հայտնի չէ, թե ովքեր են կառավարելու և ինչ գերակայություններ են առաջադրելու:  

Օրինակ՝ Ֆրանսիայում բոլորը միաձայն նշում են, որ ընտրություններում Մարին Լե Պենի հաղթանակի դեպքում Եվրոպայի վերջը կգա: Դա իհարկե, ես շատ պատասխանատու հայտարարություն եմ համարում…անգամ եթե նա հաղթի, ի՞նչ պետք է լինի… Նմանատիպ խոսակցություններ առկա էին նաև Brexit-ի շուրջ, սակայն,  ինչպես տեսանք, ոչ մի արտասովոր բան տեղի չունեցավ: Այնպես որ, ներկայումս Եվրոպայի հետ անհնար է քննարկել որևէ բան, պարզապես չկա դրա համար անգամ տեխնիկական հնարավորություն:  Կարծում եմ՝ արժե մոռանալ այս թեմայի մասին միչև տարեվերջ: Այն նորից կվերականգնի իր ակտուալությունը, սակայն՝ ոչ հիմա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: