ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր երանգ է ստանում

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանային երկրների, մասնավորապես, Իրանի օրակարգում: Իսլամական Հանրապետությունը, որը տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, չի կարող անտարբեր մնալ հակամարտության գոտում տիրող շարունակական լարվածության հանդեպ և հայտարարում է, որ տարածաշրջանը չի կարող ևս մեկ էսկալացիայի դիմանալ:

Ինչպես և ակնկալվում էր, պատժամիջոցների վերացումից և միջազգային ասպարեզ Իրանի վերադարձից հետո, Թեհրանի դիրքորոշումը կամ վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր երանգներ է ստանում: Զսպվածության կոչ անելով կողմերին՝ իրանական կողմն ընդգծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով, բացառապես քաղաքական միջոցներով: Նախկինի նման դրական չեզոքություն պահպանելով հակամարտության կողմերի միջև՝ Թեհրանը հետևողականորեն շեշտադրում է միջնորդական դերակատարում ստանձնելու իր պատրաստակամությունը:

Հատկանշական է, որ միջնորդական դերակատարում ստանձնելու Իրանի ցանկությունն էականորեն տարբերվում է իրանական կողմի համանման նախկին ջանքերից: Եվ գլխավոր պատճառը, թերևս, տիրող աշխարհաղաքական նոր իրողություններն են:

Մասնավորապես, ներկա փուլում տարածաշրջանում հատվում են Իրանի և Ռուսաստանի շահերը, ինչը մեծապես պայմանավորված է այդ թվում նաև արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանում կանխելու երկկողմ ցանկությամբ և Սիրիայում հաջող համագործակցության փորձով (այդ թվում նաև Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով): Իրանական կողմը հավանաբար չի բացառում այս փուլում տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ որոշակի խորհրդակցությունների կամ համագործակցության հնարավորությունը:

Մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահի այցը Ռուսաստան: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի օրակարգում ներառված է լինելու նաև Ղարաբաղյան հակամարտությունը, և չի բացառվում, որ խորհրդակցություններն ընթանան հենց վերոնշյալ տրամաբանությամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: