Արցախը ոչ թե հակամարտության գոտի է, այլ պետություն. ավարտվեց Բլոգերների միջազգային ֆորումն Արցախում
Մարտի 19-ից 21-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցեց շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրներից: Ֆորումի արդյունքներն ամփոփելու նպատակով՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ֆորումի մասնակիցների հետ:
Ֆորումի բանախոս, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանն, անդրադառնալով ֆորումի կարևորությանը, նկատեց.
«Հաճախ անհրաժեշտ են լինում ոչ միայն քաղաքական, դիվանագիտական գնահատականներ, այլ նաև ոչ պաշտոնական գնահատականներ, որոնք հնչում են նման միջոցառումների ընթացքում: Բացի այդ, օտարերկյա մասնակիցներն, այցելելով Արցախ, հնարավորություն են ստանում անձամբ ծանոթանալու հայկական իրականությանը՝ այնուհետև կիսել իրենց տպավորություններն արտերկրում իրենց գործընկերների հետ»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ֆորումի մասնակից Գևորգ Մելիքյանի կարծիքով ֆորումը հնարավորություն տվեց օտարերկյա հյուրերին անձամբ ծանոթանալու Արցախում տիրող իրավիճակին՝ տեսնելու Արցախը ոչ որպես կոնֆլիկտ, այլ որպես պետություն:
Անդրադառնալով ֆորումի կարևորությանը՝ Գևորգ Մելիքյանը առանձնացրեց չորս հիմնական կետ.
«Միջոցառումը նախևառաջ կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալիս օտարերկյա լրագրողներին անձամբ ծանոթանալ Արցախի Հանրապետությանը: Ղարաբաղյան հակամարտությունն այսօր դեռևս շարունակվում է, և շատերի մոտ տպավորություն է, որ Արցախում միայն ավերակներ են, սոված մարդիկ: Ուստի, սա հնարավորություն է օտարերկրյա հյուրերի համար՝ տեսնելու, թե այս տարիների ընթացքում Արցախն ինչ ձեռքբերումներ է ունեցել: Երկրորդ, յուրաքանրյուր բլոգեր, լրագրող ունի իր հետևորդների ցանցը և նրանց միջոցով այդ մարդիկ նույնպես հնարավորություն են ստանում տեղեկանալ Արցախի մասին: Երրորդ, եթե դիտարկենք քաղաքական միջազգային համատեքստն, ապա պետք է փաստենք, որ Լապշինի դեպքից հետո, կար մտավախություն, որ այն մարդիկ, ովքեր հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում, այլևս կխուսափեն Արցախ այցելել, սակայն նման միջոցառումներն ապացուցում են հակառակը: Եվ վերջապես չորրորդ, նման միջոցառումները միջոց են կոչ անելու միջազգային հանրությանը ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջին չխոչընդոտի լրագրողների, բլոգերների ազատ տեղաշարժը»:
Հավելենք, որ նախաձեռնության հեղինակներն էին Արցախի ժուռնալիստների միությունը և «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկը մեծանում է Աննա Կարապետյանն անդրադարձել է Արցախի ԱԳՆ հայտարարությանն ու միջազգային հանրությունից հնարավոր ակնկալիքներին
- Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս...
- Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն...
- Երկրագունդ. ՀԱՊԿ-ում ԱՊՀ հնարավոր դիտորդության հետևանքները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական կենտրոնի...
- Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ