ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԸՀ քարտուղար. Բոլոր ռիսկերը հնարավոր չէ նախապես հաշվարկել

Ազատություն» ռադիոկայան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում  ընտրական տեղամասերի ուղիղ հեռարձակումներիխափանումների մասին պարզաբանումներով են հանդես եկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաև՝ ԿԸՀ քարտողար Արմեն Սմբատյանը:

News-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առնչությամբ նշել է, որ պատճառը ծանրաբեռնված լինելն է. «Այցելությունները շատ են, ծանրաբեռնվածության խնդիր կա»:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի վստահեցմամբ՝ որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակման չլինելու խնդիրը պայմանավորված է կապի խափանմամբ: Արմեն Սմբատյանի խոսքով՝ ԿԸՀ-ն դեռ երեկ էր պարզել, որ բոլոր 1500 ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ և դրանց 95 տոկոսում ուղիղ հեռարձակումն ապահովված էր:

Այս մասին հաղորդում է Armenpress-ը:

«Ես անձամբ եմ ստուգել դրանց սարքինությունը: Արմեն Սմբայանի պարզաբանմանբ՝ Երևանում ուղիղ հեռարձակումը տեղի է ունենում օպտիկական կապի միոջոցով և ավելի որակյալ է: Կան վայրեր, որտեղ ռադիոկապի միջոցով է դա արվում և կարող են լինել խափանումներ, քանի որ այդ կապը հուսալիություն չունի: Կայքը, որտեղ կարելի է հետևել ուղիղ հեռարձակմանը, սկզբից այնպիսի մուտք էր ունեցել, որ այնտեղ էլ էին խնդիրներ առաջացել: Կարծում եմ բնական է, քանի որ այսպիսի աննախադեպ ուղիղ նկարահանում Հայաստանում դեռ չի եղել»:

 Նրա վստահեցմամբ՝ կապի խափանումները ԿԸՀ-ի հետ որևէ կապ չունեն, քանի որ իրենք միայն աջակցում են այն ընկերությանը, որն իրականացնում է ուղիղ հեռարձակման գործընթացը: Նրա պնդմամբ՝ ընկերությունը մրցույթի շնորհիվ է շահել կոմերցիոն ծրագիրը, և նրանց համար ևս կարևոր է այսպիսի լարվածության տակից պատվով դուրս գալը, քանի որ նրանց համար կարևոր է կազմակերպության եկամուտն ու հեղինակությունը:

ԿԸՀ քարտուղարի համոզմամբ՝ քաղաքական որևէ բան այստեղ փնտրել ուղղակի հնարավոր չէ. այն զուտ տեխնիկական բնույթ ունի:

«Բոլոր ռիսկերը հնարավոր չէ նախապես հաշվարկել: Հեռարձակումն ապահովող ընկերության հետ անընդհատ կապի մեջ ենք և փորձում են օգնել նրանց, հուշում ենք կահավորել ընտրատարածքները, որպեսզի ամեն ինչ տեսանելի լինի»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: