ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրական արարողակարգում հնարավոր չէ որևէ բան կեղծել. Վիկտոր Վոդոլացկի

Tert.am

Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ ընտրությունների առնչությամբ:

«Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան Գյումրիից և Ստեփանավանից»:

Նա նշել է, որ անձամբ հասցրել է լինել տասը ընտրատեղամասերում, իսկ երեկ եղել է Գառնիում և Գեղարդում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար:

Այս մասին հաղորդում է Armenpress-ը:

«Առավոտյան ընտրող տատիկներից մեկի հետ անցա ընտրական ողջ արարողակարգը՝ հասկանալու համար, թե որտեղ հնարավոր կլինի ինչ որ բան խախտել և եկա այն եզրակացության , որ հնարավոր չէ որևէ բան կեղծել»:

Վոդոլացկու համոզմամբ՝ որևէ ընտրող չի կարող բողոքել ընտրելու այս ձևից: «Նոր տեխնիկան միայն մի խնդիր ունի. հաճախ մարդկանց հերթեր են առաջանում այն պատճառով, որ սկաները դժվարությամբ է ճանաչում մեծահասակների մատնահետքերը: Եթե այլ պետությունները նույնպես որոշեն կիրառել այս ընթացակարգը, ապա ցանկալի է, որ հաշվի առնեն այս հանգամանքը»:

Վոդոլացկին իր խոսքում նաև ընդգծել է, որ շատ կուսակցություններ իրենց ծրագրերում պարզ չեն անդրադառձել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, գուցե դա է պատճառը նրա կարծիքով, որ ընտրողների մի մասը դժվարությամբ է կողմնորոշվում իր ձայնը համատասխան քաաքական ուժին տալու հարցում:

Վոդոլացկին տեղեկացրել է  նաև, որ 17:00-ից հեո իրենք ևս մի քանի ընտրատեղամասեր կայցելեն և կփորձեն հաղորդակցվել երիտասարդների հետ, քանի որ նրանք ազատ են և բացահայտ ասում են թե ում են տալիս իրենց ձայնը և ինչու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: