ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացավ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. պատերազմի անտեսանելի կողմը» խորագրով գրքի և ֆոտոպատմությունների շնորհանդեսը

Մարտի 28-ից ապրիլի 1-ը ՀԱՅ ԱՐՏ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. պատերազմի անտեսանելի կողմը» խորագրով գրքի և ֆոտոպատմությունների շնորհանդեսը:

Շնորհանդեսը տեղի է ունեցել «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության կողմից և իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից:

Ծրագրի շրջանակներում 5 լրագրողներ և լուսանկարիչներ հնարավորություն են  ստացել մեկնելու Արցախ և պատրաստելու 5 հոդված և ֆոտոպատմություն Արցախում բնակվող, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող և դրանք հաղթահարող կանանց մասին՝ ներկայացնելով հակամարտության վերաբերյալ նրանց դիրքորոշումն ու խաղաղության մասին պատկերացումները:

Գիրքը, որ հրատարակվել է այցի արդյունքում, ներառում է 5 պատմություններ՝ հետևյալ վերնագրերով և թեմաներով.

«Պատերազմ ոչ խաղաղություն. չկետադրված կյանքեր» – կանանց պատմություններ, ովքեր անմիջապես մասնակցել են ռազմական գործողություններին:

«Բժիշկի չդիմելու «մշակույթ» Արցախի կանանց շրջանում, պատերազմական իրավիճակի հետևա՞նք, թե ամո՞թ». առողջական խնդիրներ ունեցող կանանց պատմություններ:

«Արցունքներն աչքերին նրանք ժպտում են…». կանանց պատմություններ, ովքեր անցել են պատերազմի արհավիրքով, սակայն կարողացել են հաղթահարել դրանք և ունեցել են մասնագիտական հաջողություններ:

«Քառորդդարյա սպասում. անհայտ կորածների մայրերն ու կանայք խաղաղություն են պահանջում». կանանց պատմություններ, ում զավակները պատերազմի հետևանքով անհետ կորել են:

«Ուրախ «կամանդը» կամ կին սակրավորները ». կին սակրավորների պատմություններ:

Միջոցառման առաջին և վերջին օրը ցուցահանդեսի մասնակիցների քվեարկության, ինչպես նաև ժյուրի ձայների արդյունքում ծրագրի շրջանակներում լավագույն պատմություն է ճանաչվել «Քառորդդարյա սպասում. անհայտ կորածների մայրերն ու կանայք խաղաղություն են պահանջում» պատմությունը և «Ուրախ «կամանդը» կամ կին սակրավորները» պատմության ֆոտոպատմությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: