Կասպից ծովի իրավական կարգավիճակը և դրա շուրջ զարգացումները (ՏԵՂԵԿԱՆՔ)

Նախորդ շաբաթ Մոսկվայում անց են կացվել Կասպից ծովի իրավական ստատուսի հարցի շուրջ խորհրդակցություններ: Կողմերը հաստատել են Կասպից ծովի ավազանի երկրների սուվերեն իրավունքների վերջնական որոշման կարևորությունը: Հիշեցնենք, որ Կասպյան ավազանի երկրները հինգն են՝ ՌԴ, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան:
Կասպից ծովի իրավական կարգավիճակը
Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրն առաջացել է 1991թ.-ից հետո՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած անկախ պետությունների և նրանց կողմից Կասպից ծովի աշխարհագրական սահմանների, ռեսուրսների և մակերեսի օգտագործման հետ կապված սեփական մոտեցումների առաջացումով: Ծովի իրավական կարգավիճակի շուրջ Կոնվենցիայի մշակման նպատակով 1996թ. ստեղծվում է աշխատանքային խումբ՝ ավազանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով: Հարցի կարգավորման նպատակով մինչ այժմ անցկացվել է չորս գագաթաժողով՝ 2002թ. Աշխաբադում, 2007թ. Թեհրանում, 2010թ. Բաքվում, 2014թ. Աստրախանում և 2016թ. Աստանայում:
Ռուսական մոտեցման համաձայն, ծովի հատակը պիտի բաժանվի և ավազանի յուրաքանչյուր երկիր ինքնիշխան ձևով տնօրինի իրեն բաժին ընկնող մասի ռեսուրսները և տարածքը: Իսկ ծովի մակերևույթը պիտի պահպանվի ընդհանուր օգտագործման հիմունքներով:
Ադրբեջանն առաջարկում է ամբողջական տարանջատում, այդ թվում՝ օդային և մակերեսի տարածքների օգտագործման իրավունքի: Ադրբեջանի դիրքորոշումը կիսում է Թուրքմենստանը:
Իրանն առաջարկում է բաժանել այն հավասար մասերի՝ 20% յուրաքանչյուր երկրին:
Ղազախստանն առաջարկում է սահմանել տարածքային ծով, ձկնորսական գոտի և միասնական ջրային տարածք: Ընդ որում, մակերեսի սահմաններն, ըստ ղազախական մոտեցման, պետք է համընկնեն երկրի պետական սահմանների հետ, իսկ ձկնորսական գոտուն տրվի առանձին կարգավիճակ՝ համաձայնեցված ավազանի մյուս երկրների հետ[1]:
Կասպյան ավազանի կարգավիճակի լուծումը կարևորվում է էներգառեսուրսների համաշխարհային շուկայի զարգացման նպատակով: Այս իմաստով, կարգավիճակի հարցը հետաքրքրում է ոչ միայն ավազանի երկրներին, այլև՝ Արևմուտքին, հատկապես՝ ԵՄ-ին, որը էներգակիրների ներկրման տարատեսակ այլընտրանքային ուղիներ գտնելու շահագրգիռ կողմ է: Մասնավորապես Եվրամիության և Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ Տրանսկասպյան գազամուղի կառուցման ծրագրի իրականացումը հնարավոր է միայն ավազանի իրավական կարգավիճակի որոշման պարագայում: Պետք է նշել, որ բացի այն, որ երկրների մոտ կան պատկերացումների որոշակի տարբերություններ՝ կապված կարգավիճակի հետ, իսկ Իրանի պարագայում՝ ռադիկալ տարբերություն (հիշեցնենք, որ Իրանն առաջարկում է հավասար մասերի բաժանել ծովը), խնդրի լուծման գործընթացի համար խոչընդոտ էին նաև Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները: Այս իմաստով, մինչ պատժամիջոցների կասեցումն ու դրանից հետո, իրավիճակ է փոխվել: Սպասելի էր, որ 2016թ.-ի երկրորդ կեսից հատկապես, կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է ավելի ակտիվ ֆոն ստանային: Մինչդեռ ասել, որ երկրները մոտ են կամ կարող են մոտենալ վերջնական լուծման, այն պարագայում, երբ Իրանի նկատմամբ սանկցիաների վերականգման հավանականությունը մեծ է, ևս իրատեսական չի լինի:
Ավելին, հաշվի առնելով ավազանի երկրների նավատորմերի՝ այդ թվում ռազմական նավատորմի առկայությունը Կասպից ծովում, կարող ենք փաստել, որ խնդիրն այլևս միայն դիվանագիտական շրջանակների հետ չի առնչվում. վտանգ կա, որ այն դիվանագիտականից կտրանսֆորմացվի ռազմական ճգնաժամի՝«Կասպյան ճգնաժամի», ինչի մասին խոսակցություններն ակտիվացել են:
այլ նյութեր այս թեմայով
- Տնտեսություն. զարգացումներ ատոմակայանի շուրջ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական...
- Գիտակցաբար, կամ ոչ այնքան, մենք կարող ենք կանգնել ատոմակայանը փակելու հարցի առաջ Մեծամորի ատոմակայանի շուրջ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունների փոփոխությունը կարող է ինչպես...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. բանակցություններ գազի գնի շուրջ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ...
- Վրաստանը ցանկանում է ազատվել ադրբեջանական գազի մենաշնորհից Վրաստանը Ռուսաստանում այլընտրանք է փնտրում ադրբեջանական գազին: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար...
- ՕՊԵԿ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման նվազեցման շուրջ ՕՊԵԿ երկրներին երկար ժամանակ չեր հաջողվում համաձայնության գալ այս հարցում Սաուդյան Արաբիայի դիրքորոշման պատճառով:
-
14:38
Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննվում է առաջնահերթության բարձր աստիճանով. ԻԻՀ ԱԳՆ
-
13:43
Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյան
-
12:01
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին
-
11:55
ԱԱԾ-ն կոչ է անում խուսափել ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից
-
11:36
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում ջանքեր է գործադրում՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մորա
-
11:03
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, կա զոհ ու վիրավոր
-
10:51
ԵԽԽՎ-ն զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել հայ գերիներին
-
10:44
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ
-
10:38
Արցախի ժողովրդին նվիրաբերված հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիս քաղաքում. Տեղեկատվական շտաբ
-
10:30
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
-
10:09
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին
-
09:57
Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան
-
09:40
ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
-
09:10
ԱՄՆ-ը ողջունում է Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման ԵՄ-ի ջանքերը
-
09:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
21:03
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
-
20:05
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալին
-
19:26
Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին. Ռուբեն Վարդանյան
-
18:59
Տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
-
18:52
ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն ունի ԵՄ առաքելության՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ժամանելու հետևանքներից
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
19:13
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր
-
00:08
Հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ. Գարեգին Բ-ի ուղերձը
-
19:57
Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ Քոչարյան
-
15:06
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիև
-
18:05
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
-
17:48
Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան
-
20:09
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 0,51 կմ/ժ