Բրիտանիայի վարչապետը հրաժարվո՞ւմ է Brexit-ից

Մեծ Բրիտանիայի վարչապետը երեկ բավական անսպասելի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ բարձրացնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Ավելի ուշ խորհրդարանը կողմ արտահայտվեց համապատասխան որոշմանը: Արդյունքում, հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն և կձևավորվի նոր խորհրդարան, որն էլ պետք է ստանձնի Brexit-ի գործընթացի բեռը: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Բրիտանիայի վարչապետի նպատակներն այնքան էլ միանշանակ չեն:
Հիշենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիատանիայի դուրս գալու շուրջ քննարկումները մեկնակել են 2015թ.-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տարավ Դեյվիդ Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը: Քեմերոնը խոստացել էր հաղթելու պարագայում հանրաքվե անցկացնել ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջ: Արդյունքում, նրա կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը՝ ստանալով 331 մանդատ, երկրորդ տեղում լեյբորիստական կուսակցությունն էր՝ 232 մանդատ: Քեմերոնն անցկացրեց հանրաքվեն, սակայն քարոզարշավի ընթացքում կոչ էր անում դեմ քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն: «ԱՅՈ»-ն հաղթեց, և Քեմերոնը հրաժարական տվեց, նրան փոխարինելու եկավ Թերեզա Մեյը՝ նույն Պահպանողական կուսակցությունից, ով գլխավորեց ԵՄ-ն լքելու գործընթացը:
Այսօր Մեյը բարձրացնում է խորհրդարանի լուծարման հարցը՝ մեկանաբանելով, որ «անհրաժեշտ պահն է հարցնել բրիտանացի ժողովրդին, թե արդյո՞ք այն պատրաստ է ինձ և Պահպանողական կուսակցությանը վստահել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս բերման ծրագրի կյանքի կոչումը»: Կարծես թե բրիտանացի ժողովուրդը նախորդ ընտրություններին տվել է այս հարցի պատասխանը, և Մեյն այսօր խորհրդարանում ունի անհրաժեշտ հենարանը՝ գործընթացն առաջ մղելու և ավարտին հասցնելու համար: Այդ ֆոնին նման քայլն առնվազը տարօրինակ է թվում:
Առաջանում է մեկ այլ հարց. իսկ միգուցե Մեծ Բրիտանիայի վարչապետը սկսել է կասկածել ԵՄ-ն լքելու նպատակահարմարության վրա և հետդարձի քաղաքակիրթ ուղի՞ է փնտրում: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են ստեղծել այդ ուղին՝ ցույց տալով, որ գիտակցելով «ԵՄ հետ ապահարզանի» հետևանքները բրիտանացի ժողովուրդը մտափոխվել է: Այս սցենարը որևէ կերպ բացառել չի կարելի:
Այն էլ ավելի համոզիչ է թվում, եթե հաշվի առնենք, որ Brexit-ը երկու հիմնավորում ուներ՝ միգրացիոն հոսքերի դեմ պայքար և ԵՄ-ին անդամակացությունից բխող տնտեսական բեռի թեթևացում: Սակայն պարզվեց, որ Բրիտանիան ստիպված է լինելու ԵՄ-ին մոտ 50-60 մլրդ եվրո վճարել՝ մինչ այդ ԵՄ առաջ Բրիտանիայի ստանձնած պարտավորությունների դիմաց, ինչը ոչ միանշանակ է դարձնում գործարքի տնտեսական նպատակահարմարությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Brexit. լեյբորիստները համաձայն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը Ենթադրվում է, որ մինչև Brexit-ի իրականացման հաջորդ վերջնաժամկետը, կամ դրանից առաջ, եթե Մեծ Բրիտանիայում կայացվի որոշում,...
- Ջոնսոնի կառավարությունն արագացնում Է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը Այդ մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ պատգամավորների առջև ելույթ ունենալով այն բանից հետո, երբ Համայնքների...
- Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին. Տուսկ Փաստաթղթում նշվում է, որ այժմ Տուսկը ԵՄ ղեկավարների հետ կոնսուլտացիաներ է վարում Լոնդոնի խնդրանքով Brexit-ը հետաձգելու...
- Եվրամիությունը համաձայնել է հետաձգել Brexit-ը Հոկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է ԵՄ-ից Brexit-ի հարցով նոր հետաձգում խնդրելու օգտին, սակայն...
- Մեծ Բրիտանիան և ԵՄ brexit-ի հարցով նոր գործարք են կնքել Այժմ համաձայնագիրը պետք է հաստատվի հոկտեմբերի 17-18-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովում, որից հետո Բրիտանիայի խորհրդարանի...
-
13:09
Լուկաշենկոն և Պուտինը 5 ժամից ավել բանակցել են գազի և նավթի հարցերի շուրջ
-
12:23
Հնդաստանում 32 մարդ զոհվել է հրդեհի պատճառով
-
12:11
Իլոն Մասկը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
-
11:34
Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում
-
10:17
Զավեն Անդրիասյանը դարձավ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
-
09:27
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ
-
20:17
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը հանկարծակի մարել է
-
19:56
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հյուրընկալվել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում
-
19:34
Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
-
19:04
Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ ժողովուրդը չի ասել այդ մասին. Էրդողան
-
18:34
ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր
-
18:18
Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
18:03
Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար. Մոգերինի
-
17:07
Առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
16:52
2019 թ. ամփոփելիս կունենանք 49 %-ից ավելի և 50 %-ից ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցություն. ֆինանսների նախարար
-
16:04
Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի ՊՆ
-
15:31
Նախագահը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին
-
14:52
Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը
-
14:02
Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
13:24
Թրամփը ՀԲ-ին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
14:01
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 4 կմ/ժ