ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

«Մեծ եղեռն» թե՞ «Ցեղասպանություն». այս եզրույթներից որևէ մեկի կիրառումն արդյո՞ք ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչում չէ

Pars Today

2017 թվականի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում նշվեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Օսմանյան կայսրության ծրագրերը տապալվեցին, և 25-ամյա անկախ Հայաստանը դրա ամենամեծ ապացույցն է: Մենք միշտ ասել ենք, որ Ցեղասպանությունն անվիճելի փաստ է, և  մեր խնդիրն այդ հարցի շուրջ ոչ թե փաստերը ցույց տալն ու մեղավորներին գտնելն է, այլ այն, որ աշխարհը ի վերջո իրերն իրենց անուններով կոչի:

Այս առումով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր է մեզ համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ԱՄՆ կողմից, որը ուժային կենտրոններից մեկն է, և ունի բավականին լուրջ ազդեցություն աշխարհում, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ, հատուկ նշանակություն  ունի մեզ համար: Դա է պատճառը, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայերը սպասում են թե, երբ ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը, որից հետո, շատերի կարծիքով, կհաջորդի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից:

Այս անգամ էլ այդպես եղավ: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում փոխել ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հետ կապված՝ կոչելով 1915 թ.-ի հայերի զանգվածային սպանությունները «Մեծ Եղեռն»: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ Դոնալդ Թրամփն ասել է. «1915 թ.-ից ի վեր մեկ ու կես միլիոն հայեր արտաքսվել են երկրից, սպանվել կամ մահվան դուռն ուղարկվել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Ամերիկայում և ողջ աշխարհում հայ համայնքի հետ միասին ես սգում եմ անմեղ մարդկանց մահը և տառապանքը»: Նախագահը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է հիշեն այդ վայրագությունների մասին, որպեսզի կանխեն դրանց կրկնությունը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես օգտագործում էր «Մեծ եղեռն», սակայն Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տարբերվում էր բոլոր նախորդներից: Այստեղ նա ողջունել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի, Ռաֆայել Լեմկինի և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան՝ Հենրի Մորգենթաուի ձեռնարկած քայլերը: Բավական է պարզապես նշենք, որ Ռաֆայել Լեմկինն առաջինն էր, ով անվանեց 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն», իսկ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողբերգության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր պատարագի ժամանակ, 1915 թ-ի կոտորածը բացահայտ կոչեց Ցեղասպանություն: Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպան Մորգենթաուին, ապա նրա ներդրումը 1915 թ.-ի հայկական ջարդերի փաստերի բացահայտման  և Օսմանյան կառավարության կողմից միտումնավոր կազմակերպված վայրագությունների հարցում անգնահատելի են: Սակայն, դա նույնպես չհանգեցրեց Հայոց ցեղասպանության  պաշտոնական ճանաչմանը Միացյալ Նահանգների կողմից:

Եվ այսպես, արժե՞ արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը կապել «ցեղասպանություն» տերմինի օգտագործման հետ: Արդյո՞ք «Մեծ Եղեռն»-ը չի նշանակում նույն «ցեղասպանությունը»: Արդյո՞ք մենք ճիշտ է, երբ  մեղադրում ենք ԱՄՆ նախագահներին նրանում, որ չեն արտասանում այդ բառը: Հարցեր, որոնք ստիպում են մտորել…

Այս համատեքստում պետք է հիշենք, որ աշխարհը ճանաչում է հրեաների ցեղասպանությունը որպես «հոլոքոստ». մի տերմին, որը վերաբերում է հրեաների ցեղասպանությանը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ​​Գերմանիայի կողմից: Նույնը վերաբերում է «Մեծ եղեռն» տերմինին, որը նշանակում է  հայերի ցեղասպանությունը 1915 թ.-ին Օսմանյան թուրքերի կողմից: Եվ եթե Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ պաշտոնապես ճանաչեն «Մեծ եղեռն»-ը, դա, ըստ էության, չի փոխի կատարվածի էությունը, և կնշանակի Հայոց ցեղասպանության դե ֆակտո ճանաչում:

Հատկանշական է, որ ԱՄՆ նախկին նախագահներից Դոնալդ Ռեյգանն իր ելույթներից մեկում օգտագործել է «Ցեղասպանություն» բառը` կապված 1915 թվականի իրադարձությունների հետ, բայց դա բնավ չնշանակեց, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:

Այնպես որ, չնայած այն հանգամանքին, որ շատ ամերիկյան նահանգներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանն արտասանել է բուն «ցեղասպանություն» բառը, և այն, որ նախկին և ներկայիս նախագահները  խոստովանել են, որ մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել 1915-ին, որ այդ վայրագությունները պետք է հիշատակվեն, որպեսզի չկրկնվեն, և որ ԱՄՆ նախագահները կոչել են այդ դաժանությունները «Մեծ եղեռն», միևնույն է, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները, որպես երկիր դեռ պատրաստ չի զոհել իր սեփական շահերը, և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճանաչումը, ինչը կնշանակեր հաղթանակ Միացյալ Նահանգների կողմից արդարությունը ճանաչելու հարցում, ըստ էության,  զուգահեռաբար կնշանակեր հարաբերությունների վատթարացում  Թուրքիայի հետ և տարածաշրջանում գործընկերոջ կորուստ: Իսկ ԱՄՆ-ն կարծես թե ​​այժմ պատրաստ չէ այդպիսի քայլի ...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: