ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի վարկավորման խնդրի հիմքում եվրոպական տնտեսության կայունության ապահովումն է

Sharij.net

Օրերս Հունաստանի և միջազգային վարկատուների (Եվրահանձնաժողով, Եվրոպական Կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ և Կայունության եվրոպական համակարգ) միջև նոր վարկային համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի, Հունաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել:

Մասնավորապես, մինչև 2019թ. ավարտը հունական կողմը պարտավորվել է նվազեցնել կենսաթոշակները, իսկ 2020-ին՝ ավելացնել հարկերը: Նպատակը ՀՆԱ 2%-ի չափով խնայելն է:

Պետք է նշել, որ դեռևս 2008-2009թթ. սկսած հունական ճգնաժամը, որը «ձգված գոտիների» քաղաքականությանը զուգահեռ Հունաստանի պարտքը մեծացրեց ընդհուպ մինչև ՀՆԱ 180 %-ի սահման (321.3 մլրդ եվրո), այսօր էլ շարունակվում է: Սույն պայմանավորվածությանը հասնելը նշանակում էր պետական խնայողական է՛լ ավելի խստացված քաղաքականություն իրականացնել, ինչին հունական իշխանությունները հակված չէին՝ սոցիալական դժգոհությունների նոր ալիքի մտավախություններից ելնելով: Մինչդեռ Հունաստանը պարտավորություն ունի մոտ ապագայում միջազգային վարկատուներին 7.5 մլրդ եվրո վճարել:

Մի կողմից սա, մյուս կողմից եվրագոտում անհանգստությունը հանգեցրին սույն համաձայնագրի կնքմանը: Անհանգստությունների մասով. Հունաստանի պարագայում տարիներ իր վեր իրավիճակն այնպիսին էր, որ դիտարկվում էր դեֆոլտ հայտարարելու և եվրագոտուց դուրս գալու հարցը: Մինչդեռ դա կարող էր հանգեցնել դոմինոյի էֆեկտի, հատկապես սկզբնական շրջանում, երբ ծանր ֆինանսական իրավիճակում էին նաև Պորտուգալիան ու Իտալիան: Սա էր իսկզբանե հիմնական պատճառը, որ միջազգային վարկատուների քառյակը Հունաստանին վարկավորման գործընթաց սկսեց՝ դրա ընթացքում երբեմն նույնիսկ Հունաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման պարագայում: Այսօր արդեն Հունաստանը մոտ պահելու ձգտումը բխում է մի կողմից առանց այդ էլ եվրոպական տնտեսության միասնական հիմքերը թուլացրած Brexit-ի գործընթացից, մյուս կողմից՝ Հունաստանի կողմից ստանձնած վարկային մեծ բեռից, որը չսպասարկելն ահռելի լրացուցիչ խնդիր կհանդիսանա Եվրոպայի առաջատար տնտեսությունների համար:

Ինչ վերաբերում է ձեռք բերված համաձայնությանն, ապա կանխատեսելի է, որ սա հանգեցնելու է սոցիալական լարվածության առաջացմանը Հունաստանի ներսում՝ «ձգված գոտիների» խստացված քաղաքականության պատճառով (առավելապես 2019-2020թթ.), ինչպես նաև եվրոպական առաջատար տնտեսություն ունեցող երկրների շրջանում, քանի որ Հունաստանի նոր վարկավորումը փաստացի կատարվելու է նրանցից հավաքված հարկերի հաշվին: Կարելի է սպասել, որ Եվրոպայի համար կշեռքի մի նժարին դրված է սոցիալական արդարության միջավայրի պահպանումը, մյուսին՝ միասնական տնտեսական համակարգի գոյության: Ըստ էության, որոշումն ընդունված է՝ հօգուտ վերջինի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: