ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել

«Արմեդիա» ՏՎԳ զրուցել է Թուրքիայում բնակվող հայ դերձակ Ռոմանոս Ջեզվեջյանի հետ: Զրույցի ժամանակ վերջինս հակիրճ ներկայացրել է իրենց ընտանիքի պատմությունը, անդրադարձել այն խնդիրներին, որոնց այսօր առնչվում են Թուրքիայում բնակվող հայերը: Ստորև ներկայացնում ենք Ռոմանոս Ջեզվեջյանի պատմությունը:

Մեծ հայրիկս` Մեսրոպ Ջեզվեջյանը, և մեծ մայրիկս՝ Եվդոկսի Ջեզվեջյանը, ծնունդով Պոլսից են (թուրքերեն՝ Istanbul): Տիկնոջս ընտանիքը Կեսարիայից է: Ես նույնպես ծնվել, մեծացել և ապրում եմ Պոլսում: Այստեղ ունենք մեր սեփական տունը: Ընտանիքս հայախոս է, փեսաս նույնպես հայ է: Նա Պոլսում ճանաչված և հարգված մեքենայի մասնագետ է: Թոռնիկս սովորում է հայկական դպրոցի առաջին դասարանում: Ես 40 տարի Թուրքիայում զբաղվել եմ հագուստի կարուձևով, ունեցել եմ 25 աշխատող: Սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված եղա թողնել կարուձևի իմ աշխատանքը:

Թեպետ անցած 100 տարիների ընթացքում շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել, 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել: 1915 թվականին էր, երբ հենց Պոլսում սպանվեց մոտ 215 հայ մտավորական: Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն: Այդ տեղեկությունները մեզանից գաղտնի էին պահում, չէին ուզում, որ մենք սովորենք, իմանանք: Նրանք, ովքեր գիտեին դրանց մասին, գաղտնի էին խոսում, հանկարծ ինչ-որ մեկը չլսի, չիմանա: Ժամանակի ընթացքում ես տեղի ունեցածի մասին ավելի մանրամասն կարդացի համացանցում: Բայց չեմ ուզում շատ կարդալ, որովհետև զայրանում են: Մեր մեծերն էլ էին մեզ խորհուրդ տալիս շրջապատողներին չպատմել այդ ամենի մասին, որպեսզի նրանց մեջ զայրույթ չառաջացնենք:

Այնուամենայնիվ, վերջին 10-15 տարիներին մենք խնդիրներ չունենք, լավ ենք ապրում: Մեր կալվածքները՝ եկեղեցիները, գերեզմանները մեզ հետ են վերադարձվում: Մեզ համար բաց են եկեղեցիները, 12-ամյա հայկական դպրոցները, վարժարանները: Միայն Պոլսում հայկական համալսարան չունենք, և մեր երեխաները հայերեն ուսանելու համար գնում են Հայաստան կամ շարունակում են ուսումը թուրքական համալսարաններում, բայց թուրքերեն լեզվով: Խնդիր եղած դեպքում, երբ դիմում ենք քաղաքապետարան, սիրով արձագանքում և լուծում են դրանք: Նման վերաբերմունքի են արժանանում նաև Թուրքիայում բնակվող այլ փոքրամասնությունները, ինչպես, օրինակ, հույները, հրեաները և այլն:

Ինչ վերաբերում է ապագային, ապա հույս ունեմ, որ հայերը և թուրքերն ի վերջո կհաշտվեն: Խնդիրը իշխանությունների միջև է, և նրանք պետք է դա լուծեն: Իմ նման հասարակ մարդիկ ոչինչ առաջարկել կամ անել չեն կարող: Մեզ մնում է միայն հուսալ, որ սահմանները կբացվեն, և երկու ժողովուրդներն ազատ ելումուտ կանեն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: