ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

armenpress

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղևնի:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ կունենա նաև խորհրդարանում: Մարտի 27-ին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: