Եվրասիական տարածքը Եվրոպայի և Չինաստանի միջև սովորական կամուրջ չէ, այլ ինքնաբավ տարածաշրջան
Մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում կայացել է համաժողով «Եվրասիական ինտեգրումը Ռուսաստանի և Հայաստանի համար աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով: Ամփոփվել են ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար եվրասիական ինտեգրման վերաբերյալ պիլոտային դասընթացի ներդրման արդյունքները:
Ծրագրի հեղինակներն են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբն ու ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամը:
Ինչպես նշել է դասընթացի հեղինակներից մեկը՝ ԵԱՏՄ ինստիտուտի տնօերն Վլադիմիր Լեպեխինը, «Եվրասիական ինտեգրումը միայն տնտեսական ոլորտում միավորում չէ, այն վերաբերում է նաև մշակույթին, քաղաքականությանը, տեղեկատվությանը և այլն: Այդ ամենը մենք փորձել ենք ամփոփել 12 դասախոսություններում»: Դասախոսությունների շարքը ներկայացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որը որոշում կկայացնի հետագայում հայկական բուհերում այդ առարկան պարտադիր կամ ֆակուլտատիվ կերպով ներմուծելու նպատակահարմարության վերաբերյալ: Դասընթացը մշակվել է հայ-ռուսական համատեղ խմբի կողմից, ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի աջակցությամբ: Այն առաջին անգամ ներդրվել է Հայաստանում, և հաջողության պարագայում կարող է ներդրվել ԵԱՏՄ նաև այլ անդամ, ինչպես նաև եվրասիական ինտեգրման գործընթացներով հետաքրքրվող այլ գործընկեր երկրներում:
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն ընդգծել է, որ այդ դասախոսությունների հիման վրա մշակված ձեռնարկը մեծ հաջողություն է ունեցել և տարածում է ստացել նաև Հայաստանի սահմաններից դուրս: «Ժողովածուն կազմվել է ճկուն մոդուլների սկզբունքով, որոնք հնարավորություն են ընձեռում թարմացնել և խորացնել եվրասիական ինտեգրման վերաբերյալ տրվող գիտելիքները, որոնք ներառված են դասընթացում»,- նշել է Սաֆարյանը: Նա ընդգծել է դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը նաև երիտասարդ մասնագետների ու լրագրողների համար, որոնք ներգրավվել են ծրագրում՝ մասնակցելով «Նորավաք» գիտակրթական համալիրում անցկացվող կլոր սեղան քննարկումներին: «Ամենակարևորը՝ այս դասընթացով մենք ցանկանում ենք ընդգծել, որ եվրասիական ինտեգրումը տնտեսական գործընթաց է, որի նպատակն է ձևավորել մեկ միասնական տնտեսական տարածք։ Միաժամանակ, մենք ցանկանում ենք ցույց տալ, որ եթե հետխորհրդային երկրների միջև չլինի քաղաքակրթական ընդհանրություն, ոչ մի ինտեգրացիոն գործընթաց հաջողություն արձանագրել չի կարող։ Մեր նպատակն է բացատրել ուսանողներին, որ եվրասիական տարածքը սովորական կամուրջ չէ Եվրոպայի և Չինաստանի միջև, այլ ինքնաբավ տարածաշրջան է, որն ունի քաղաքակրթական արժեքներ, որոնց համար արժե պայքարել»,- նշել է Սաֆարյանը։
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԵԱՏՄ ինստիտուտի տնօերն, ՌԴ Գիտությունների ակադեմիայի եվրասիական հարցերով գիտական խորհրդի անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Լեպեխինը, տնտեսական և ֆինանսական անկախ փորձագետ Իվան Անիսիմովը և ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Ենգոյանը։
«Տեղի է ունենում բազմաբևեռ աշխարհի կայացում, և եվրասիական տարածքը պետք է դառնա (և արդեն դառնում է) բևեռներից մեկը»,- իր զեկույցում ասել է Վլադիմիր Լեպեխինը: Նա ընդգծել է, որ գլոբալիզացիայի գործընթացները, որոնք ընթանում են վեստերնիզացիայի մոդելով, տանում են ազգային ինքնավարության կորստի, իսկ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները, ինչպիսին է եվրասիականը, գլոբալ գործընթացներին մասնակցության, և միաժամանակ, ազգային ինքնավարության պահպանման գրավականն է: Լեպեխինը հատուկ ընդգծել է, որ «եվրասիական ինտեգրումը կառուցվում է հավասարազոր համագործակցության սկզբունքով»:
Իվան Անիսիմովը բարձր է գնահատել եվրասիական ինտեգրման վերաբերյալ դասընթացի նշանակությունը: «Դա եվրասիական ինտեգրման գործընթացներին գիտական և համակարգային մոտեցում ցուցաբերելու առաջին փորձն է»,- նշել է նա: Իր զեկույցում Անիսիմովն անդրադարձել է ԵԱՏՄ միասնական արժույթի և անդամ երկրների համագործակցության հարցերին: «Մենք ինտեգրվելու ենք այնքան, որքան դա հնարավոր լինի»,- ընդգծել է նա՝ նշելով, որ «մեկ անգամ այդ գետը մտնելով, այլևս հնարավոր չէ դրանից դուրս գալ առանց տնտեսության համար ծանր հետևանքների»: Իսկ ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ներդնելու մասին զրույցները ինտեգրման այս փուլում նա վաղաժամ է համարում: «Միասնական արժույթ կձևավորվի այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի»,- նշել է Անիսիմովը՝ հավելելով, որ միասնական արժույթի ներդրումը բացասական ազդեցություն կունենա միության վրա, եթե շտապողական լինի և չարտացոլի տնտեսությունների ինտեգրման օբյեկտիվ գործընթացը: Նա տնտեսական միությունների օրինակներ է բերել, որոնք քանդվել են այն պատճառով, որ միասնական արժույթի ներդրումն առաջ է անցել տնտեսական ինտեգրման գործընթացներից:
Աշոտ Ենգոյանն, իր հերթին, անդրադարձել է եվրասիական տարածքի գաղափարախոսական, քաղաքակրթական և արժեքային հիմքերին: «Ինչպիսին էլ լինեն Եվրասիական միության երկրների տնտեսական առաջնահերթությունները, այսօր անհրաժեշտ է գտնել գաղափարա-քաղաքական այն հիմքը, որը կհիմնավորի ապագա միության գրավչությունը և կուղղորդի պրակտիկ քաղաքականությունը: Հենց գաղափարական համակարգի թուլությունն է որոշ քաղաքացիների մոտ կասկածներ առաջացնում այս ինտեգրացիոն միավորման կենսունակության վերաբերյալ»,- նշել է Ենգոյանը: Այդ հիմքը նա տեսնում է սեփական ազգային ինքնության պահպանմամբ լիբերալ-դեմոկրատական բարեփոխումների մեջ: «Լիբերալիզմի պահպանողական ուղղվածությունը ձևավորում է անհրաժեշտ գաղափարա-քաղաքական հիմքը ձևավորվող ժամանակակից եվրասիական քաղաքակրթության ինստիտուցիոնալիզացիայի համար, որը միավորում է բազմաթիվ ժողովուրդների ընդհանուր արժեհամակարգի և աշխարհայացքի հիմքի, ինչպես նաև հանրային և համաշխարհային գործընթացների ընդհանուր ընկալման վրա»,- ընդգծել է Ենգոյանը:
Համաժողովի զեկուցողները պատասխանել են այս դասընթացին մասնակցած ուսանողների հարցերին: Ուսանողների կողմից նաև հարց է բարձրացվել եվրասիական տարածքի երիտասարդների և ուսանողների համագործակցության, շփման հարթակների ու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտության վերաբերյալ:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հայտնել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ առեւտրաշրջանառության 90 տոկոսը կլինի ազգային արժույթներով Նրա խոսքով՝ անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն...
- Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը...
- ԵԱՏՄ-ն ցանկանում է ավելի շատ ազատ առևտրի գոտու համաձայնագրեր կնքել «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության...
- Արևմտյան երկրները փորձում են ազդել ԵԱՏՄ-ում ՌԴ–ի դաշնակիցների դիրքորոշումների վրա Միջազգային հարաբերությունների ներկա փուլում որոշ երկրների համար սովորական է դարձել ճնշումների և շանտաժի միջոցով...
- Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ԵԱՏՄ –ի և Եգիպտոսի բանակցություններում առաջընթաց կա Կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ