ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ

mfa.am

Հունիսի 6-ից 7-ը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվեն հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչպես նաև հայ-իտալական գործարար համաժողով։

Հռոմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի խորհրդարանականների հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա Միջազգային հարաբերությունների իտալական ընկերակցությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: