ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աստանայում սիրիական բանակցությունները հետաձգվել են տիրող անորոշության ֆոնին

© РИА Новости / Михаил Воскресенский

Սիրիայի հարցով հունիսի 12-13-ին Աստանայում նախատեսվող բանակցությունները հետաձգվել են: ՌԴ փոխարտգործնախարար Միխաիլ Բոգդանովը հայտնել է, որ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան հունիսի 20-ին: Ռուսական կողմի պնդմամբ հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: «Հանդիպման համար անհրաժեշտ որոշ հարցերի, փաստաթղթերի շուրջ աշխատանքը շարունակվում է», - Բոգդանովի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 3-4-ը կայացած սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների չորրորդ փուլն ավարտվեց Աստանայի գործընթացի միջնորդ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից Սիրիայում այսպես կոչված «լարվածության թուլացման գոտիներ» ստեղծելու մասին հուշագրի ստորագրմամբ:

Աստանայում բանակցությունների հետաձգման պատճառ կարող էր հանդիսանալ ինչպես Սիրիայում, այնպես էլ ողջ տարածաշրջանում տիրող ընդհանուր անորոշությունը: Որքան էլ վերջին շրջանում հայտարարություններ են հնչում (հատկապես ռուսական կողմից) Սիրիայում իրավիճակի որոշակի կայունացման և հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ նախադրյալների առկայության մասին, ակնհայտ է, որ դա ավելի շատ քարոզչական բնույթ է կրում: Ռազմական գործողությունները շարունակվում են գրեթե նույն ինտենսիվությամբ, «լարվածության թուլացման գոտիների» ստեղծման գործընթացը բավական դանդաղ է ընթանում, միևնույն ժամանակ հակաահաբեկչական կոալիցիան շարունակում է իր գործողությունները (թեև դրանք շատ հաճախ չեն համընկնում Աստանայի գործընթացի միջնորդ երկրների գործողությունների հետ): Սրան գումարած ընդդիմության խիստ տարրալուծված վիճակը, որը վերջին շրջանում ավելի ակնհայտ է դառնում:

Մյուս կողմից, Կատարի շուրջ ծավալվող իրադարձությունները ևս իրենց դերակատարումն ունեն ընդհանուր անորոշության աճի տեսանկյունից: Պարսից ծոցում թափ առնող նոր ճգնաժամը և ուժերի որոշակի վերադասավորումը նոր իրավիճակ են ստեղծում սիրիական հակամարտության համար:

Հետևաբար, Աստանայում բանակցությունների հետաձգումն իսկապես կարող է պայմանավորված լինել այս համատարած անորոշությամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: