ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 465,11 դրամ ԱՐԾԱԹ - 275,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 080,54 դրամ

Մեյը ստիպված է լինելու զիջումների գնալ

Brexit-ի շեմին իր դիրքերն ամրապնդելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «պարտություն կրեց»: Նրա գլխավորած պահպանողական կուսակցությունը զիջեց դիրքերը՝ չկարողանալով խորհրդարանում ստանալ մեծամասնություն: Ճիշտ է, շատերը պահպանողականների հեղինակության անկումը բացատրում են նախօրեին տեղի ունեցած ահաբեկչություններով, սակայն այս ընտրություններն առաջին հերթին վերաբերում էին Brexit-ին:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ իրենց դիրքերը զգալիորեն բարելավել են լեյբորիստները, որոնք, սակայն, հանդես էին գալիս ոչ թե «ոչ Brexit-ին» կարգախոսով, այլ առաջարկում էին ընթանալ ավելի «մեղմ Brexit»-ի ճանապարհով:

Ուստի, կարող ենք ասել, որ բրիտանացիները ցույց տվեցին, որ դեմ են ԵՄ հետ կոշտ պայմաններով բաժանմանը, այլ նախընտրում են «մեղմ Brexit»:

Չնայած նրան, որ ավանդաբար Brexit-ին դեմ հանդես եկող Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան կրկին նախապատվություն տվեցին Brexit-ի դեմ հանդես եկող քաղաքական ուժերին, նրանց ընտրությունը ևս ուշագրավ էր: Իր դիրքերը զիջեց Շոտլանդիայի անկախացման կուսակցությունը, որը խոստանում էր Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու շուրջ նոր հանրաքվե անցկացնել: Փաստացի, շոտլանդացիները կրկին դեմ հանդես եկան ինչպես անկախացմանը, այնպես էլ ԵՄ-ն լքելուն:

Չնայած Բրիտանիայի վարչապետի ելույթին և Brexit-ի ուղով առաջ ընթանալու խոստմանը` կարող ենք ենթադրել, որ նրա մոտեցումները զգալիորեն կմեղմվեն: Նա ստիպված կլինի ավելի ճկուն լինել ԵՄ հետ բանակցություններում, ինչը հասկանում են նաև Բրյուսելում:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 6 կմ/ժ
0 C°
 
   
23.02.2020
  10° 
24.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: