Ո՞րն է Կատարի հարցում ԱՄՆ որդեգրած երկիմաստ դիրքորոշման պատճառը
ԱՄՆ-ը վերջին շրջանում ակտիվ ներգրավածություն է դրսևորում Կատարի շուրջ ճգնաժամի զարգացումներում: ԱՄՆ-ի՝ այս հարցում ունեցած շահերի վերաբերյալ առկա են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ժամանակ առ ժամանակ խնդրի վերաբերյալ ԱՄՆ որդեգրած դիրքորոշումը հակասական է թվում:
Օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հարցում կոշտ դիրքորոշում է ցուցաբերում: Մասնավորապես, իր մեկնաբանություններից մեկում նա նշել էր. «Կատարը, ցավոք, ամենաբարձր մակարդակով ֆինանսավորել է ահաբեկչությանը: Ժամանակն է պահանջել Կատարից դադարեցնել ֆինանսավորումը»: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն այս հարցում որդեգրել են ավելի մեղմ դիրքորոշում: Օրինակ, ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել մեղմել հռետորաբանությունը և խնդրի շուրջ երկխոսություն սկսել, հայտնում է CNN-ը: Բացի այդ նա կոչ է արել Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիային մեղմել Կատարի հանդեպ շրջափակումը՝ նշելով, որ վերջինիս մեկուսացումը վնասում է Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման դեմ պայքարին և Կատարի բնակչության համար ստեղծում սննդի պակաս, հայտնում է Bloomberg-ը:
Պաշտոնական Պենտագոնն էլ իր հերթին, Կատարի հետ ռազմական պայմանագիր կնքելուց հետո, նկատեց, որ պայմանագրով նախատեսվող ռազմական ինքնաթիռների վաճառքը կընդլայնի ԱՄՆ-ի և Կատարի միջև ռազմական համագործակցությունը: Պետք է նկատենք, որ այս պայմանագրի շուրջ համաձայնությունը երկու երկրների միջև ձեռք է բերվել դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի ժամանակ: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ներկայիս վարչակարգը կարող էր չեղարկել այդ համաձայնագիրը:
Իսկ որո՞նք կարող են լինել ԱՄՆ հնարավոր շահերը Կատարի ճգնաժամի լուծման հարցում:
Այս համատեքստում չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի և Կատարի միջև ռազմական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն: 1991 թվականին, Ծոցի պատերազմի ժամանակ, Կատարը եղել է ԱՄՆ դաշնակիցը: Այնուհետև ԱՄՆ-ն այնտեղ տեղադրել է իր «Ալ Ուդեիդ» (Ալ-Ադիդ) ռազմաբազան, որն էլ ավելի է ամապնդել նրանց միջև ռազմական համագործակցությունը: Կատարի ճգնաժամի հետագա խորացումը կարող է ստիպել ԱՄՆ-ին հրաժարվել իր այդ ռազմաբազայից, որը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի համար:
Բացի այդ, եթե Կատարի ճգնաժամը հետագայում էլ ավելի խորանա, ԱՄՆ-ը կարող է ստիպված լինել ընտրություն կատարել տարածաշրջանում իր դաշնակիցների միջև (ինչպես օրինակ Կատարի և Սաուդյան Արաբիայի), հանգամանք, որը կթուլացնի ԱՄՆ ազդեցության լծակները տարածաշրջանում:
Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ը փչացնի իր հարաբերությունները Կատարի հետ, վերջինս ավելի կմոտենա Իրանին. մեկուսացված Կատարն ավելի շատ կախում կունենա Իրանի կողմից տրամադրվող օգնությունից: Սա էլ իր հերթին կուժեղացնի Իրանի լծակները տարածաշրջանում, ինչը նույնպես չի կարող բխել ԱՄՆ շահերից:
Կատարը ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի համար եղել է նաև տարածաշրջանում տարբեր ուժերի հետ հաղորդակցման խողովակ, ինչպես օրինակ, Աֆղանիստանում Թալիբանի: Սակայն պետք է նաև փաստենք, որ օրինակ, Համասի հետ Քաթարի ենթադրյալ կապը, Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ի հետ նախկինում հարաբերությունների վատթարացման պատճառ էր դարձել, չնայած նրան, որ կողմերին հետագայում նորից հաջողվել է վերականգնել լարված հարաբերությունները:
Ուստի, եթե համարենք, որ Կատարի ճգնաժամի հետագա խորացումն ԱՄՆ շահերի դաշտում չէ, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած նման կոշտ դիրքորոշումն այս հարցում:
Առաջին, նորընտիր ԱՄՆ նախագահը, խնդիր է հետապնդում ամբողջ աշխարհին և իր դաշնակիցներին ապացուցել, որ իր վարչակարգը հետևողական է ահաբեկչության դեմ պայքարում առ այսօր որդեգրած կոշտ դիրքորոշմանը: Այսպիսով, ԱՄՆ նախագահի նման կոշտ մեկնաբանությունները Կատարի ճգնաժամի հարցում, որոնք գլխավորապես չեն համապատասխանում վարչակարգի իրական քայլերին, միտված են համապատասխան PR ստեղծելու Թրամփի և իր թիմի համար:
Բացի այդ, եթե երկարաժամկետ կտրվածքում Կատարի մեկուսացումը չի բխում ԱՄՆ շահերից, կարճաժամկետ կտրվածքում ԱՄՆ-ը դեմ չի լինի Կատարին «բռունցք ցույց տալ», որպեսզի վերջինս այսուհետ տարածաշրջանում ԱՄՆ հակառակորդների հետ որևէ առնչություն ունենալուց առաջ երկար մտածի:
Այսպիսով, ԱՄՆ նման երկիմաստ դիրքորոշումը Կատարի հարցում պատահական չէ: Մի կողմից նա նպատակ է հետապնդում ցույց տալու Կատարի դեմ դուրս եկած իր դաշնակիցներին, որ ԱՄՆ միասնական է նրանց հետ ահաբեկչության դեմ պայքարում, մյուս կողմից արդեն երկարաժամկետ հեռանկարում, ԱՄՆ-ն կանի ամեն ինչ չկորցնելու իր դաշնակցին՝ Կատարին:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ