Ներկայացվել են խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման առաջարկներ
Հաշվի առնելով, որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևին՝ խորհրդարանական դիվանագիտությունն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Հենց այս թեմային է նվիրված եղել այսօր «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Միհրան Հակոբյանի և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի ղեկավար Արամ Սաֆարյանի մամուլի ասուլիսը:
«Խորհրդարանական կառավարման մոդելում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրների մոդելավորման հարցում գործում է լիովին այլ փիլիսոփայություն: Այն պայմաններում, երբ մեծանում է խորհրդարանի դերակատարությունը, մեծանում է նաև խորհրդարանականների դերը դիվանագիտության ոլորտում»,- նշել է Միհրան Հակոբյանը: Նա ընդգծել է, որ այդ համատեքստում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության պոտենցիալն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների ձևաչափերում:
Խորհրդարանական դիվանագիտության նշանակության աճի համատեքստում Արամ Սաֆարյանն ընդգծել է, որ մեծանում է նաև որակյալ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը: «Որակյալ որոշումներ ունենալու համար ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուժերը՝ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր, ունենան մշակված, գիտականորեն հղկված, քաղաքացիական տեսակետից հիմնավորված դիրքորոշումներ, որոնք կկարողանան առաջ մղել միջազգային ասպարեզում»,- ասել է Արամ Սաֆարյանը:
Վերոնշյալը հաշվի առնելով` Եվրասիական փորձագիտական ակումբը մշակել է մի քանի առաջարկներ, որոնք կոչված են քաղաքացիական հասարակության աջակցությամբ բարձրացնել քաղաքական որոշումների որակը և նպաստել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանը: Ինչպես նշել է Արամ Սաֆարայնը, այս առաջարկները ներկայացվում են լայն քննարկման, որպեսզի նպատակահարմարության դեպքում աշնանը սկսեն կիրառվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
Մասնավորապես առաջարկվում է.
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին կից ձևավորել գիտափորձագիտական խորհուրդ, որը կարող է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին և նպաստել բարձր որակ ունեցող որոշումների ընդունմանը: Նույնանման հանձնաժողով առաջարկվում է ձևավորել նաև ՌԴ-ում՝ ռուս փորձագետների ներգրավմամբ, և տարին երկու անգամ երկու կողմերի փորձագետների և պատգամավորների համատեղ նիստ գումարել Մոսկվայում և Երևանում:
- օգտագործել նախորդ գումարման ԱԺ-ի կողմից կիրառված փորձը և անցկացնել ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ նույնանուն գործընկեր հանձնաժողովի համատեղ նիստեր՝ խթանելու համար երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները և նպաստ բերելու ներդրումների ներգրավմանը: Այս հարցում առաջարկը հիմնվում է Սերբիայի կողմից կիրառվող փորձի վրա: Սա դիտարկվում է, որպես Ռուսաստանից ներդրումների ներգրավման հնարավոր խթան:
- ՌԴ-ում Գիտությունների ազգային ակադեմիայում գործող Եվրասիական ինտեգրման հարցերով Բյուրոյի օրինակով ՀՀ ԳԱԱ-ում ձևավորել Եվրասիական ինտեգրման հարցերի խորհուրդ, որը կոչված կլինի հավաքագրել և համակարգել եվրասիական ինտեգրացիոն գործընթանցերին առնչվող գիտական հետազոտությունները, ակադեմիական շրջանակներում մշակվող առաջարկները և դրանք ծառայեցնել պետական քաղաքականության մշակմանը: Կարևորվում է այդ խորհրդի համագործակցությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում գործող նման կառույցների հետ: Խորհրդի քարտուղարի պաշտոնում Եվրասիական փորձագիտական ակումբը տեսնում է տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանին:
Արամ Սաֆարյանը նշել է, որ այժմ Հայաստանի համար փնտրտուքի կարևոր փուլ է արտաքին քաղաքական բոլոր ուղղություններն ամրապնդելու համար: «Ուրախ կլինեմ, եթե արևմտյան ուղղությամբ աշխատող մեր գործընկերներն էլ փնտրեն նոր հարթակներ՝ Եվրոպայում Հայաստանի իմիջը բարձրացնելու և ներդրումներ գրավելու համար»,- ասել է Սաֆարյանը՝ նոյեմբերին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագրի կողմից բացվող հնարավորությունները նկատի ունենալով:
Խորհրդարանական դիվանագիտության որակի բարձրացման տեսանկյունից բանախոսները կարևորել են ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ստեղծվող «Անալիտիկ խորհրդի» դերը: Արամ Սաֆարյանը նշել է, որ այդ խորհրդում միավորվել են հեղինակավոր ու իրենց ոլորտների գիտական փորձագետներ, որոնք իրենց քննարկումների միջոցով մեծ նպաստ կարող են բերել քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: «Մեր արտաքին քաղաքական որոշումների որակը կարող է բարձրանալ քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների հետ շահագրգիր քննարկման արդյունքում»,- ասել է նա: Միհրան Հոկբյանն, իր հերթին նշել է, որ այս խորհրդի ստեղծումը ցույց է տալիս, որ պատգամավորները կարևորում են քաղաքական որոշումների կայացման, իրենց դիրքորոշումների մշակման և առաջմղման գործընթացում մասնագետների հետ խորհրդակցությունը և «պատրաստ են սովորել»: Եվրասիական փորձագիտական ակումբն իր աջակցությունն է հայտնել «Անալիտիկ խորհրդի» ստեղծման գաղափարին և պատրաստակամություն հայտնել իր ներդրումն ունենալ դրա գործունեության մեջ:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հայտնել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ առեւտրաշրջանառության 90 տոկոսը կլինի ազգային արժույթներով Նրա խոսքով՝ անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն...
- Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը...
- ԵԱՏՄ-ն ցանկանում է ավելի շատ ազատ առևտրի գոտու համաձայնագրեր կնքել «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության...
- Արևմտյան երկրները փորձում են ազդել ԵԱՏՄ-ում ՌԴ–ի դաշնակիցների դիրքորոշումների վրա Միջազգային հարաբերությունների ներկա փուլում որոշ երկրների համար սովորական է դարձել ճնշումների և շանտաժի միջոցով...
- Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ԵԱՏՄ –ի և Եգիպտոսի բանակցություններում առաջընթաց կա Կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ