ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 896,84 դրամ ԱՐԾԱԹ - 260,54 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 011,74 դրամ

Բարձր մակարդակի հանդիպման համաձայնվելն իսկ մեր կողմից զիջում է

Հայկական կողմը մշտապես հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին, այդ պատճառով էլ նույնիսկ այժմ, չունենալով բանակցային գործընթացի այս փուլից իրական ակնկալիքներ, պատրաստ է մասնակցել հանդիպումներին:

Իր վերջին հարցազրույցում ՀՀ նախագահը փաստացի ասեց, որ այս փուլում հստակ առաջարկներ չեն արվում միջնորդների կողմից, բայց մենք «դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու», հետևաբար՝ նախնական համաձայնություն ենք տվել աշնանը բարձր մակարդակի հանդիպում անցկացնել:

Այլ հարց է, որ հանդիպման անցկացումը դեռ չի նշանակում կարգավորման գործընթացի առաջընթաց: Այսօր Բաքուն հրաժարվում է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կոչված են նվազագույն ֆոն ապահովել քաղաքակիրթ քաղաքական բանակցությունների անցկացման համար: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն ոչ միայն պատրաստ չէ քաղաքական լուրջ բանակցությունների, չունի փոխզիջումների գնալու քաղաքական կամք, այլև բացահայտ հայտարարում է, որ խախտում է և խախտելու է հրադադարի ռեժիմը:

Այդ պայմաններում, երբ սահմաններին կրակում են, երբ դիմացինդ քեզ սպառնում է պատերազմով, հնարավոր չէ լրջորեն խոսել փոխզիջումների մասին, քննարկել կարգավորման պայմանները և այլն: Ուստի, ստեղծված իրավիճակում բարձր մակարդակի հանդիպման համաձայնության տալն իսկ մեր կողմից զիջում է: Մենք դա գիտակցում և գնում ենք դրան, քանի որ, ինչպես նախագահն էլ իր խոսքում նշեց, «բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»:

Այս փուլում, ինչ առաջարկներ էլ որ դրվեն սեղանին, դրանք, առաջին հերթին, պետք է միտված լինեն սահմաններին հրադադարի պահպանմանը, կողմերին խաղաղ երկխոսության վերադարձնելուն: Իսկ դրան զուգահեռ, կամ ավելի ճիշտ՝ դրան հետևող քաղաքական կարգավորումը, բնական է, բխելու է տարիներ շարունակ քննարկվող տրամաբանությունից: Եվ հայկական կողմի դիրքորոշումը շարունակելու է հիմնված լինել մեզ համար սկզբունքային երեք դրույթների վրա, որոնք բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի առկայություն և անվտանգության հուսալի երաշխիքներ Արցախի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 19 կմ/ժ
26 C°
 
22°  37° 
19.08.2019
22°  37° 
20.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: