ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան զենքը կլուծի՞ ուկրաինական հակամարտությունը

themoscowtimes.com

Ուկրաինայի արևելքում իրավիճակը կարող է կրկին թեժանալ. օրերս Ուկրաինայի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու հնարավորությունը: «Պաշտպանողական զենք, այնպիսին, որը Ուկրաինային հնարավորություն կտա պաշտպանվել և օրինակ շարքից հանել տանկերը: Դրանք իրականում կօգնեն փոխելու Ռուսաստանի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ», - ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինա կատարած իր ուղևորության և Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին:

Կրեմլում արդեն արձագանքել են այս հայտարարությանը՝ զգուշացնելով, որ դա կհանգեցնի նոր էսկալացիայի: «Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել շփման գծում լարվածության, դրանք ուղղակի մեզ կհեռացնեն ներուկրաինական այդ հարցի կարգավորումից», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ-ի կողմից նման քայլի վտանգավորության մասին զգուշացնում են նաև ամերիկացի փորձագետները` մտավախություն հայտնելով, որ այդ զենքը կարող է օգտագործվել հարձակվողական նպատակներով: «ԱՄՆ կառավարությունից երկար ժամանակ պահանջվեց Ուկրաինայի զենքի վաճառքի որոշումը վերանայելու համար, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտում և այլ մարմիններում կան ոմանք, չնայած նրանք փոքրամասնություն են, դեմ են դրան, քանի որ մտավախություն ունեն, որ այն կբերի ճգնաժամի լարման», - ասել է Ազգային շահերի խորհրդի տնօրեն Ֆիլիպ Ջիրալդը;

Նշենք, որ ավելի վաղ Օբամայի վարչակազմն արգելափակել էր Ուկրաինային զենք մատակարելու մասին Կոնգրեսի ընդունած օրինագիծը. նախկինում ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է միայն ոչ մահաբեր զենք և ռազմական տեխնիկա՝ մասնավորապես Humvee ավտոմեքենաներ, Raven անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև տարբեր սարքավորումներ՝ ռադիոկայաններ, գիշերային տեսանելիության սարքեր, ռադարներ: Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը ևս նախատեսված չի եղել մահաբեր զենք ձեռքբերելու համար. այն նախատեսված է եղել զինվորական անձնակազմի վերապատրաստման:

Ընդհանրապես Կիևի դաշնակից արևմտյան երկրները չնայած նյութական բավականին մեծ օգնություն են ցուցաբերում վերջինիս, սակայն մշտապես ձեռնպահ են մանացել ռազմական օգնություն տրամադրելուց՝ պնդելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական երկխոսության և Մինսկի համաձայնագրերի հիման վրա: Այս դիրքորոշումը նրանք վերահաստատել են «նորմանադական քառյակի» ղեկավարների այս շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Փաստորեն, ուկրաինական հակամարտության հարցում ևս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է անտեսել եվրոպական գործընկերների դիրքորոշումը և շահերը, ինչը որ տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից հակառուսական նոր պատժամիջոցների սահմանման պարագայում: Արդյունքում Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումը կարող է հարված լինել ոչ միայն Դոնբասի ինքնահռչակ  պետություններին, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին, որոնք Թրամփի նախագահության օրոք բավականին ծանր ժամանակներ են ապրում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: