Ինչո՞ւ են ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներն անհագստացնում Եվրոպային
Սպիտակ տանն ակնկալում են, որ Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծում կկատարվեն փոփոխություններ, և դրանից հետո միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա ընդունել այդ հաշվով վերջնական որոշում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը՝ փոխանցում է Интерфакс-ը։
Սանդերսը նշել է, որ Սպիտակ տունը, նախագահն ու ողջ վարչակազմն աջակցում են պատժամիջոցներին։ Ներկայացուցչների պալատը երեկ հավանություն էր տվել օրինագծին, այժմ հերթը Սենատինն է, որից հետո այն պետք է հաստատվի նախագահի կողմից։
Ընդունվելու դեպքում պատժամիջոցները կդառնան ամենալայնածավալը 2014 թվականից հետո։ Փաստաթղթում նաև պարունակվում է կետ, որը պարտավորեցնում է նախագահին նախապես համաձայնեցնել օրենսդիրների հետ պատժամիջոցների ցանկացած մեղմացում կամ չեղարկում։ Փորձագետնեն ակնկալում են, որ օրենսդիրները նման հնարավորությունը բաց չեն թողնի, և օրինագիծը կընդունվի առանց էական փոփոխությունների:
Նշենք, որ այս նոր փաստաթղթով ամերիկյան կոնգրեսը պատրաստվում է հարվածել առաջին հերթին Ռուսաստանի էներգետիկ սեկտորին՝ մասնավորապես «Հյուսիսային հոսք-2» նախագծին: Հիշեցնենք, որ այս նախագիծն ենթադրում է Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա գազատարի երկու ճյուղերի կառուցում:
Ամերիկյան օրենսդիրները մտավախություն են հայտնում է, որ այս նախագիծը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, և սպառնում են տուգանքներ սահմանել նախագծին մասնակցող եվրոպական ընկերությունների նկատմամբ: Հաշվի առնելով, որ եվրոպական գործընկերները ֆինանսավորում են նախագծի 50 տոկոսը՝ նրանց դուրս գալու դեպքում նախագծի իրականացումը լուրջ կասկածի տակ կհայտնվի:
Արդյունքում նման պատժամիջոցների հավանականությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում, որտեղ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը դիտարկում են որպես էներգետիկ անվտանգության լրացուցիչ երաշխիք: ««Ամերիկան գերակա է ամեն ինչից» սկզբունքը չի կարող նշանակել, որ Եվրոպայի շահերը պետք է դրվեն վերջին տեղում», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ ընդգծելով, որ եթե Վաշինգտոնում հաշվի չառնեն Եվրոպայի մտավախություններն, իրենք պատասխան գործողությունների կարող են դիմել: Սակայն ԵՄ կողմից ԱՄՆ-ի դեմ լուրջ քայլեր հազիվ թե կարելի է ակնկալել, քանի որ այժմ Բրյուսելը չունի անհրաժեշտ քաղաքական և տնտեսական լծակներ Վաշինգտոնի վրա ազդելու համար: Իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմին այնքան էլ չեն հուզում եվրոպացիների զգացմունքները՝ երբ խոսքը հատկապես սեփական տնտեսական շահերի մասին է: ԱՄՆ-ը սկսել է Եվրոպա հեղուկացված գազի մատակարարումը և պատժամիջոցների միջոցով փորձում է ձերբազատվել հնարավոր մրցակիցներից:
Այսպիսով, պատժամիջոցների մի ԱՄՆ-ը առաջ է տանում իր տնտեսական հետաքրքրությունները՝ հարվածի տակ դնելով եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունները:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը երկխոսություն է ցանկանում ՌԴ-ի հետ միջուկային թեմատիկայի շուրջ. Պետդեպարտամենտ Ցավոք, մենք ստիպված եղանք կասեցնել ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման...
- Բայդենն անհանգստացած է, թե Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալ Պուտնը կարծել է, թե կակարողանա բաժանել ՆԱՏՕ-ն:
- ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել պատրիարք Կիրիլի նկատմամբ Գործակալությունը նշում է, որ վեցերորդ փաթեթը նաև ԵՄ սև ցուցակում ևս 58 մարդու ընդգրկում է ենթադրում:
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ