Արցախում զարգանում է էքստրեմալ տուրիզմը (ԲԱՑԱՌԻԿ)

Արցախում զբոսաշրջության զարգացման վերջին միտումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի հետ:
- Պարո՛ն Գրիգորյան, կարո՞ղ եք ներկայացնել Արցախում զբոսաշրջության զարգացման վերջին միտումները:
- Ընդհանուր առմամբ, զբոսաշրջության զարգացման տեմպերն Արցախում թույլ են տալիս խոսել բնագավառի՝ որպես տնտեսության դինամիկ ու կայուն զարգացող ճյուղի մասին: Վերջին տասը տարիների ընթացքում Արցախում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը քառապատկվել է՝ 2016 թվականին հասնելով գրեթե 15000-ի: Այս տարի ևս զբոսաշրջության զարգացման բարձր տեմպեր են արձանագրվում: Այսպես, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 46 տոկոս օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ 2016 թվականի համեմատ և 26 տոկոս՝ 2015-ի համեմատ:
- Վերջին մի քանի տարում ի՞նչ քայլեր են արվել Արցախում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:
- Գիտեք, բավականին բազմաբովանդակ հարց եք բարձրացնում, քանի որ զբոսաշրջության բնագավառն ինքնին բազմաշերտ ու ծավալուն է իր էությամբ, դրա զարգացմանն ուղղված քայլերը ևս այդպիսինն են: Մի քանի խոսքով կարող եմ նշել, որ թե՛ ենթակառուցվածքների զարգացման առումով, թե՛ զբոսաշրջային արդյունքի ստեղծման ու առաջխաղացման առումով մեծ քայլեր են ձեռնարկվել, ինչի արդյունքում այսօր ունենք գրեթե հիսուն հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, տասնյակ բարեկարգ, հասանելի ու իրենց էությամբ բացառիկ զբոսաշրջավայրեր: Բացի այդ, աշխատում ենք զբոսաշրջային արդյունքի դիվերիսֆիկացման վրա՝ զբոսաշրջիկներին առաջարկելով ոչ միայն ճանաչողական շրջագայություններ, այլև տարբեր ժամանցային միջոցառումներ:
Այս տարվանից գործարկվել են Արցախի տարածքում գործող զբոսաշրջային ավտոբուսները, որոնք տարբեր երթուղիներով Արցախի քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին հասցնում են զբոսաշրջային գրավչության վայրեր մատչելի գներով:
- Ի՞նչ է այսօր Արցախն առաջարկում զբոսաշրջիկներին:
- Արցախում ակտիվորեն զարգացնում են զբոսաշրջության մի շարք ուղղություններ, որոնց թվում են արդեն ավանդական դարձած ճանաչողական տուրիզմը և զագրացման մեծ ներուժ ունեցող էքստրեմալ տուրիզմն ու էկոտուրիզմը: Արցախի հարուստ պատմա-մշակութային ու բնական ժառանգությունն, ըստ էության, այն հիմնաքարերն են, որոնց վրա այսօր կանգնած է զբոսաշրջությունն Արցախում: Պետության դերն այստեղ բարեկարգ, պահպանված հասանելի պատմա-մշակութային օբյեկնտերով ապահովումն է, որոնք զբոաշրջիկների համար մեծ հետաքրքրություն են առաջացնում: Բացի այդ, Արցախի բնական լանդշաֆտն ինքնին լավ հնարավորություն են ստեղծում ակտիվ հանգիստ նախընտրող զբոսաշրջիկների համար:
Հատուկ նախագծված թվով "13 Janapar Trail" լեռնային արահետները ճամփորդներին «ուղղորդում են» Արցախի հյուսիսից մինչև հարավային շրջաններ, ամենատեսարժան ու հայտնի հուշարձանների այցելության հնարավորություններով: Բացի այդ, նաև մեծ ներուժ կա զարգացնելու լեռնային հեծանվասպորտը ու լեռնագնացությունն Արցախում, ինչի ուղղությամբ ևս որոշակի աշխատանքներ են տարվում:
- Ո՞րն է զբոսաշրջիկների սիրելի վայրն Արցախում:
- Դժվար է առանձնացնել որևէ զբոսաշրջավայր, Արցախը զբոսաշրջիկներին գերում է իր ամբողջ էությամբ: Սակայն այցելությունների տեսանկյունից կարելի է առանձնացնել Շուշին, Տիգրանակերտն, Հունոտի կիրճին, Տողի Մելիքական ապարանք- արգելոցները, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, իսկ հոգևոր նշանակության վայրերից Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի վանական համալիրները:
- Ունե՞ք արդյոք ծրագրած քայլեր, որոնք պատրաստվում եք իրականացնել ապագայում` էլ ավելի զարգացնելու զբոսաշրջությունն Արցախում:
- Զբոսարջության բնագավառի՝ որպես պետության ուշադրության կենտրոնում գտնվող տնտեսության ճյուղի համար նախագծվում են տարեկան, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, որոնք խթանում են ներգնա զբոսաշրջության զարգացումը և ստեղծում ամուր հիմքեր հետագայում զբոսաշրջային ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար: Բացի պետության կողմից իրականացվող բազմազան ծրագրերի, այսօր ունենք պայմանավորվածություններ նաև միջազգային դոնորների հետ՝ զբոսաշրջության բնագավառում մի շարք զարգացման ծրագրեր իրականացնելու համար:
- Երևի թե գործի բերումով պարբերաբար առնչվում եք զբոսաշրջիկների հետ: Կադրադառնա՞ք նրանց արձագանքներին:
- Չնայած Արցախի ՝ որպես զբոսաշրջային ուղղություն վարկանիշի վրա որոշակի բացասական ազդեցություն է ունենում չլուծված հակամարտությունը, տարբեր երկրներից այցելած զբոսաշրջիկները հաճախ նշում են իրենց ապահով ու անվտանգ զգալու հանգամանքը, զարմացած են լինում զբոսաշրջավայրերի, ենթակառուցվածքների և առհասարակ երկրի զարգացվածության մակարդակով: Բայց ամենահետաքրքիր փորձը, որ ունենում եմ զբոսաշրջիկները դա, իհարկե, տեղացիների հետ շփումն է, արցախցիների հյուրընկալության մշակույթի հետ ծանոթացումը:
այլ նյութեր այս թեմայով
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:...
- Վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ. Արցախի նախագահ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին...
- Արցախի նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել...
-
09:51
Ադրբեջանական կողմը 31 զինծառայողի աճյուն է վերադարձրել
-
09:39
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
00:43
Պուտինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
-
00:09
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան
-
22:38
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
-
20:18
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը
-
19:13
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը
-
18:51
Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը. Ժիրինովսկի
-
18:45
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
-
18:26
Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար. Լավրով
-
17:03
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից
-
16:30
Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
-
16:27
Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջ անգամ նշեցին Եռաբլուրում
-
16:25
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:04
Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ
-
15:44
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
-
15:41
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան
-
15:24
ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը
-
15:04
Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
-
13:46
Միկրոձեռնարկատերերն առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին. վերջնաժամկետը փետրվարի 1-ն է
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ