ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

sana.sy

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Մոսկվայում կհանդիպի Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ, հայտնում է TASS-ը, որի ընթացքում նախարարները կքննարկեն Մերձավոր Արեւելքում՝ մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը,  ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «արտաքին գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրների քննարկումները մայիսի 29-ին Կահիրեում 2+2 ֆորմատով՝ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների բանակցությունների զարգացման համատեքստում»:

Մոսկվայի և Կահիրեի երկխոսության կենտրոնական թեմաներից մեկը օդային հաղորդակցության վերսկսումն է, որը դադարեցվել է 2015 թ. նոյեմբերին Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիայի» ինքնաթիռի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: