ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի կառավարությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

ArmenianReport.com

Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Սամցխե-Ջավախքի Բորժոմիի շրջանի Դաբա գյուղի մոտակայքում գտնվող անտառներում, որը սակայն արդեն մեկուսացվել է: 

Այս մասին տեղեկանում ենք Javakhk Meida խմբագիր Էդուարդ Այվազյանի ֆեյսբուքյան էջից:

Վերջինս մասնավորապես գրում է.

«Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղաթիռ էր ուղարկել Վրաստան, որը մասնակցություն է ունեցել հրդեհը մարելու գործին: Երեկ երեկոյան Ադրբեջանը արդեն երկրորդ ուղղաթիռն է ուղարկել Բորժոմիի անտառներում բռնկված կրակի հետ պայքարելու համար: Վրաստանի կառավարությունը այդ առիթով հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին:

Սամցխե-Ջավախքի հայությունը այս իրավիճակում ակնկալում է, որ ՀՀ-ն ևս ձեռք կմեկնի բարեկամ Վրաստանին հայաշատ շրջանում բռնկված կրակը մարելու համար: Չէ, որ հենց Վրաստանն էր առաջինը հասել օգնության Հայաստանին 1988թ. Սպիտակի կործանարար երկրաշարժի ժամանակ: Կարիք չկա, սպասել որպեսզի Վրաստանը ինքը պաշտոնապես դիմի Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով օգնել հրդեհը հանգցնելու գործում, այլ ՀՀ-ը ինքը պիտի առաջարկի իր օգնությունը:

Այս առնչությամբ հարկ է նշել, որ Խոսրովի արգելոցում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը մարելու գործում կարևոր դերակատարություն է ունեցել արտաքին օգնությունը, առանց որի դժվար կլիներ հանգցնել Խոսրովի արգելոցում բռնկված կրակը և հենց ՀՀ-ն գիտակցելով այդ ամենը առաջինը ինքը պիտի իր օգնությունը առաջարկի բարեկամ Վրաստանին հայաշատ շրջանի անտառներում բռնկված հրդեհը հանգցնելու գործում»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: