ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ձգտում է ակտիվություն դրսևորել միջնորդական ջանքերում

ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկների հրապարակումը թերևս ԱՄՆ շահագրգռվածությունն ու գործընթացին ակտիվ մասնակցությունը ցույց տալու ձգտում է։ Ներկայումս միջնորդներն ակտիվ քայլեր են ձեռնարկում բանակցային գործընթացը վերականգնելու, կարգավորումն ակտիվ հուն հետ բերելու ուղղությամբ։ Այդ համատեքստում ԱՄՆ-ն նույնպես ձգտում է ցույց տալ, որ ակտիվորեն ներգրավված է գործընթացում և չի զիջում նախաձեռնողականությամբ։

Հոգլանդի հրապարակած կետերը գրեթե նույնությամբ կրկնում էին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի 2014թ․ Քարնեգի հիմնադրամում արված ելույթի դրույթները։ Նույնիսկ բառակազմի կրկնությունը կոչված էր ցույց տալ ամերիկյան համանախագահության հետևողականությունն ու գործընթացի շարունակականությունը։ Եվ ամերիկացի համանախագահի փոփոխության նախօրեին նման քայլը նույնպես պատահական չէ։ Այդ կերպ ԱՄՆ-ն մի կողմից ցույց է տալիս, որ հավատարիմ է իր մոտեցումներին, մյուս կողմից՝ ազատություն է տալիս նոր համանախագահին անհրաժեշտության դեպքում «նոր շունչ» հաղորդել ամերիկյան միջնորդությանը։

Մյուս կարևոր հարցը, որ արժանի էր ուշադրության Ռիչարդ Հոգլանդի այն դիտարկումն է, որ եթե նույնիսկ հակամարտության կողմերը առաջարկվող ծրագրի առանձին կետերին համաձայն չեն, նրանք, միևնույն է, համաձայն են քննարկել դրանք։ Սա ցույց է տալիս, որ միջնորդներին հաջողվել է ստիպել Ադրբեջանին հրաժարվել միակողմանի զիջումների պահանջներից ու ապակառուցողական քայլերից և քննարկել առաջարկվող սկզբունքները։ Միանշանակ, այդ դրույթներից ոմանք անընդունելի են նաև հայկական կողմերի համար, բայց ինչպես բազմիցս ասվել է, տվյալ դեպքում առավել կարևոր է առողջ բանակցությունների առկայությունն ու դրանց միջոցով ընդունելի դրույթների հասնելը։

Կարող ենք արձանագրել, որ միջնորդներն այժմ քայլեր են ձեռնարկում բանակցային գործընթացի և դրանց ընդհանուր հիմքի վերականգնման ուղղությամբ, և ԱՄՆ-ն, իր հերթին, ակտիվ ջանքեր է ներդնում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: