ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Իսրայելն աջակցում Իրաքյան Քրդստանի անկախացմանը

newsweek.com

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի օրվա մոտենալու հետ տարածաշրջանային երկրների հռետորաբանությունն այս հարցում ավելի է կոշտանում, ընդ որում վերջիններս մշակում են նաև գործողությունների հստակ պլան՝ անկախանալու դեպքում քրդական պետության դեմ կիրառելու համար: Մերձավորարևելյան երկրներից Իսրայելը միակն է, որ պաշտոնապես աջակցություն է հայտնել Իրաքյան Քրդստանի անկախանալու ջանքերին:

Նշենք, որ Իսրայելը դեռ 1960-ականներից է կապեր պահում քրդերի հետ՝ վերջիններիս տարաբնույթ աջակցություն ցուցաբերելով: Մերձավոր Արևելքում քրդական և ցանկացած այլ փոքրամասնության կողմից պետության ստեղծումն Իսրայելի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ թշնամական արաբական երկների՝ տվյալ դեպքում Իրաքի ուշադրությունը շեղվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունից:

Սակայն այժմ հարց է առաջանում՝ ինչու է վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրաքյան Քրդստանի անկախանալուն աջակցության մասին հայտարարել է այն ժամանակ, երբ իր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ը և Թուրքիան, որի հետ հարաբերությունները բոլորովին վերջերս են կարգավորվել, կտրականապես դեմ են հանդես են դրան:

Նախ նշենք, որ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում միայն առաջին հայացքից է խիստ հակասող ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթին:

Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը՝ այս պահին դժվար է խոսել հատկապես քաղաքական ոլորտում երկու երկրի միջև սերտ համագործակցության մասին. Անկարան շարունակում է աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորմանը, որին Իսրայելը համարում է ահաբեկչական, և հանդես գալ Իսրայելում ապրող մուսուլմանների իրավունքների պաշտպանությամբ, ինչը բնականաբար դուր չի գալիս Թել-Ավիվին: Նման պայմաններում Իսրայելն իրեն ապահովագրված է զգում քրդերի հարցում Անկարայի հնարավոր մեղադրանքներից՝ հատկապես, որ իր ելույթում Նեթանյահուն ընդգծել է, որ Թել-Ավիվի աջակցությունը քրդերի անկախանալու ձգտումներին բնավ չի վերաբերում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և վերջինիս գործունեությանը:

Ինչ վերաբերւմ է ԱՄՆ-ին, ապա նշենք, որ չնայած տարբեր մակարդակներով Վաշինգտոնը, և Արևմուտքն ընդհանրապես, հանդես է գալիս Բաղդադից Իրաքյան Քրդստանի անկախացման դեմ, սակայն վերջինիս համար անընդունելի է ոչ թե Քրդստանի անկախացումն, այլ դա իրականացնելու համար ընտրված ժամանակահատվածը: Արևմուտքում վստահ են, որ Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կմղվի երկրորդ պլան, ուստի Էրբիլին կոչ են անում հրաժարվել այդ նախաձեռնությունից:

Միևնույն ժամանակ, Արևմուտքում հասկանում են, որ առնվազն բարոյական իրավունք չունեն խոչընդոտելու Իրաքյան Քրդստանի անկախանալու ձգտումներին: ԻՊ դեմ պայքարում քրդերը բավականին արդյունավետ աջակցություն են ցուցաբերում արևմտյան կոալիցիային, ինչի դիմաց վերջինիս մասնակիցները բազմիցս խոստացել են աջակցել քրդական անկախ պետության ստեղծմանը:

Չի բացառվում, որ Իսրայելի կողմից նման բարձր մակարդակով Իրաքյան Քրդստանի անկախացմանն աջակցություն հայտնելն համաձայնեցված էր ԱՄՆ-ի հետ, և ԱՄՆ-ն այս կերպ է կարողացել ցուցաբերել իր խոստացված աջակցությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: