ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում գտել են Դա Վինչիի կողմից նկարված մերկ Մոնա Լիզայի էսքիզը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Flickr / Thomas Ricker

Ֆրանսիայում հավաքածուներից մեկում գտել են ածուխով արված էսքիզ, որում ենթադրաբար պատկերված է մերկ «Մոնա Լիզան», հայտնում life.ru-ն:

Լուվրի փորձագետներն ենթադրում են, որ էսքիզը նկարված է Լեոնարդո Դա Վինչիի կողմից: Արվեստաբան Մաթյե Դելդիկը կարծում է, որ այն նախապատրաստական աշխատանք է յուղանկարի համար:

Վարկածներից մեկի համաձայն Դա Վինչիի ձեռքին է պատկանում էսքիզի միայն մի մասը: Նշվում է, որ Դա Վինչին եղել է ձախլիկ, իսկ էսքիզի մի մասն ակնհայտորեն նկարված է աջ ձեռքով:

Ամեն դեպքում, այն, որ էսքիզը պատկանում է Դա Վինչիի ստուդիային, անվիճելի է:

Ամենատարածված վարկածի համաձայն «Մոնա Լիզա» հայտնի կտավում պատկերված է ֆլորենցիացի պաշտոնյայի և կտորեղենի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը՝ Լիզա Գերարդինին:

Left to right: Mona Lisa (AFP), Monna Vanna (Alamy)

AFP / ALAMY


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: