ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախացման հանրաքվե. կարծիքներ Կատալոնիայից (ԲԱՑԱՌԻԿ)

RT.com

Այսօր աշխարհում համար մեկ ամենաքննարկվող թեմաներից է Կատալոնիայի անկախացման հանրաքվեն: Չնայած պաշտոնական Մադրիդի նախազգուշացումներին, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ և չնայած այդ հանրաքվեի իրականացումը կասեցնելու բոլորի քայլերին՝ անկախացման աջակիցները չեն հանձնվում: Ինչևէ, այս գործընթացում հատկանշական է նաև այն հանգամանքը, որ կատալոնցիների մոտ էլ միանշանակ կարծիք չկա այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իրենք ուզում են անկախանալ Իսպանիայից:

«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է մի քանի կատալոնցիների հետ՝ հասկանալու այդ շրջանում տիրող տրամադրություններն ու թե նրանք ինչ կարծիք ունեն հոկտեմբերի 1-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ:

«Կատալոնիայի անկախացմանը կողմ եմ քվեարկելու մի քանի պատճառով: Նախ, մենք բոլորս էլ ցանկանում ենք պաշտպանել մեր մշակույթն ու լեզուն: Երկրորդ, մենք Իսպանիայից առանձնանալու տնտեսական պատճառներ ունենք: Մենք Իսպանիայում ամենաբարձր հարկերն ենք վճարում և 38% պակաս ենք հետ ստանում: Մենք ցանկանում ենք ինքներս մեզ կառավարել», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է Կատալոնիայում նվերների խանութի համասեփականատեր  Սիլվիա Կանետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա աջակցում է Կատալոնիայի անկախացմանը:

Մարզիչ Էսթեր Վիլախոանան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկանում է Կատալոնիան տեսնել անկախ, իսկ որպես նման ցանկության պատճառ նա նշեց այն, թե ինչպես է Իսպանիայի կառավարությունը վերաբերում կատալոնցիներին և Կատալոնիային:

«Տարիներ շարունակ մենք պայքարում ենք իսպանական կառավարության հետ`ավելի լավ ֆինանսավորման համար: Մենք առանձին ազգ ենք և ուզում ենք ճանաչվել և հարգված լինել», - ասել է մարքեթինգի մասնագետ Էլիզենդա Կոմա դը Պագեսը` ավելացնելով, որ ցանկանում են ունենալ ազատ երկիր, որտեղ մարդիկ կարող են ասել, թե ինչպես են ցանկանում ապրել:

Ի տարբերություն այս կարծիքներին՝ Կատալոնիայում արտահանման մենեջեր Սերխիո Հերերան էլ նշեց, որ դեմ է հանրաքվեին: «Ես դեմ եմ ապօրինի հանրաքվեին, որովհետև Կատալոնիայի կառավարությունը խաբում են կատալոնցիներին»:

«Արմեդիա» ՏՎԳ զրուցակիցները համոզված են, որ չնայած Մադրիդի գործողություններին, կատալոնցիները կգնան քվեարկության:

«Իսպանիայի կառավարությունը հազարավոր ոստիկաններով սպառնում է մարդկանց և արգելում է ազատ արտահայտվելու իրավունքի իրացումը: Բայց մենք այլևս չենք վախենում և վճռական ենք խաղաղ ճանապարհով տեր կանգնել մեր իրավունքներին: Ես վստահ եմ, որ մենք կքվեարկենք», - ասաց Սիլվիա Կանետը:

Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, եթե այն ի վերջո տեղի ունենա, մեր զրուցակիցներն, անգամ Սերխիոն, ով դեմ է հանրաքվեին, նշեցին, որ ամենայն հավանականությամբ «Այո»-ն կհաղթի:

«Իմ զգացողությամբ կատալոնցիների մեծամասնությունն այսօր կողմ է անկախացմանը: Այսպիսով, անկախացման համար քվերակողները կհաղթեն», - նշեց Էսթերը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: