ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում Ալբերտո Լեվի Մակեդոն ներկայացրել է տեխնոլոգիաների և արվեստի համադրումը

artsakhpress.am

Իսպանացի արվեստագետ Ալբերտո Լեվի Մակեդոն Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է BrainArt՝ տեխնոլոգիաների և արվեստի ներդաշնակ համադրումը, փոխանցում է Արցախպրեսը:

Ալբերտո Լեվի Մակեդոյի ներկայացման ընթացքում սաքսոֆոնահար Ավետ Բադալյանի կենդանի կատարումը, անցնելով BrainArt սարքի միջոցով, վերածվել է տեսողական ինստալյացիայի, որը գեներացվել է այն ինֆորմացիայից, թե ինչպես է երաժշտությունը ազդում մարդու ուղեղի վրա։

«Իմ ստեղծած էլեկտրոնային սարքն այսօր՝ տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, հեշտությամբ կարելի է պատրաստել: Դա հանգստացնում է ուղեղի աշխատանքը»,- ասել է Մակեդոն և ավելացրել, որ այն, ինչ ցուցադրվել է էկրանին, այլևս չի կրկնվելու, քանի որ զգացմունքները երբեք նույնը չեն լինում: 

Նա առանձացրել է չորս նախապայման, որն անհրաժեշտ է նոր նախագծեր իրականացնելու համար: «Ստեղծարարները նախ և առաջ պետք է լինեն «հակեր», «գող», «ստեղծող»  և «ուսուցիչ»: Մարդկանց մոտ միշտ էլ լինում են գաղափարներ, սակայն երբ ինչ-որ մեկը չի կարողանում այն իրականացնել, դու կարող ես առաջարկել քո նախատիպը և կյանքի կոչել»,- ասել է Մակեդոն:

Ալբերտո Լեվի Մակեդոն խոսել է հետագա համագործակցության մասին և ասել, որ պատրաստ է ընդունել ու քննարկել արցախցի պատանիների առաջարկները, իսկ լավագույնների դեպքում համագործակցել: 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: