ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի ընտրություններ. պայքարն անձերի մեջ է, այլ ոչ թե գաղափարների

agenda.ge

Վրաստանում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցան մի քանի քաղաքների  և շրջանային Սակրեբուլոյի պատգամավորների ընտրություններ: Ընդհանուր առմամբ՝ 64 քաղաքապետ, 64 համայնքների  2,058 պատգամավոր:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է ընտրությունների արդյունքները: Համաձայն դրանց` քվերակությանը մասնակցել է 1,6 մլն մարդ, տոկոսային հարաբերությամբ` ընտրողների 45,64 %-ը: 

Պայքարը հիմնականում թեժ էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար. պայքարում էին 13 թեկնածու, այդ թվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր, նախկին էներգետիկայի նախարարը և «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Կախա Կալաձեն, հայտնում է BBC-ին:

Թբիլիսիում ընտրողների 51% քվեն հավաքել և քաղաքապետ է դարձել Կախա Կալաձեն, գրում է Hetq.am-ը:

ՏԻՄ ընտրություններ տեղի են ունեցել նաև Սամցխե-Ջավախքում, որտեղ ընտրողների մասնակցության համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել: Ընտրելու իրավունք ունեցողների 55%-ը մասնակցել է ընտրություններին: Ջավախքում երկու հայաբնակ քաղաքների քաղաքապետեր են ընտրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները: 

Ախալքալաքում իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող շրջանային դատախազության աշխատակից Յուրիկ Հունանյանը, համաձայն արդյունքների, ընտրվել է` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 58%-ը: 

Նինոծմինդայում ձայների գերակշիռ մեծամասնությամբ` շուրջ 77%, քաղաքապետ է ընտրվել վրաց լեզվի ուսուցչուհի, Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնի նախկին ղեկավար և շրջանային ժողովի պատգամավոր Անիվարդ Մոսոյանը: 

Ախալցխայում հայ թեկնածու չէր առաջադրվել: Այստեղ ընտրվել է իշխող ուժը ներկայացնող Զազա Մելիքիձին:

Ընտրությունների հետ կապված Ջավախք հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը հետաքրքիր գրառում է կատարել ֆեյբուքում, որտեղ շեշտում է, որ Ջավախքում նախընտրական քարոզարշավը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պայքարը անձերի մեջ է, այլ ոչ գաղափարների ու ծրագրերի։ Նա նաև հույս է հայտնել, որ հետագայում սակրեբուլոն լիարժեք կկատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները, և ոչ թե ուժային կառույցների հրահանգները:

«Արմեդիա ՏՎԳ» հետ զրույցում «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը այն հարցին, թե ինչու է Ջավախքում իշխանությունը միշտ հաղթանակ տարել և այս անգամը ևս բացառություն չէր, նա պատասխանեց. «Ջավախքում ապրող քաղաքացիների մեծ մասի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ակնկալիք ունենալու համար պետք է համագործացության մեջ լինեն կենտրոնական իշխանության հետ»: Ամփոփելով իր միտքը՝ նա ընդգծեց, որ ի վերջո իշխանությունն ունի խնդիրներ լուծելու իրական լծակներ և հնարավորություն։ Եվ փաստորեն դա արտայատվում է իշխանությանը քվե տալով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: