Ինչպե՞ս են ՀՀ-ն և ԵՄ-ն միասին պայքարելու մենաշնորհի դեմ. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա է առանձին դրույթ մրցակցության ապահվման և մենաշնորհի դեմ պայքարի վերաբերյալ: Մասնավորապես, համաձայնագրի 10-դ գլխի հոդված 286-ում ասվում է. «Կողմերն ընդունում են իրենց առևտրային և ներդրումային հարաբերություններում ազատ և չխաթարված մրցակցության կարևորությունը: Կողմերը հաստատում են, որ հակամրցակցային բիզնես գործելակերպերը և պետության միջամտությունները կարող են խաթարել շուկաների պատշաճ գործունեությունը և նվազեցնել առևտրի ազատականացման օգուտները»:
Համաձայնագրում հակամրցակցային են համարվում.
ա) ձեռնարկությունների միջև հորիզոնական և ուղղահայաց համաձայնությունները, ձեռնարկությունների միավորումների կողմից կայացված որոշումները և համաձայնեցված գործելակերպերը, որոնց նպատակը կամ ազդեցությունը մրցակցությունը կանխելը, սահմանափակելը կամ խաթարելն է,
բ) մեկ կամ ավելի ձեռնարկությունների կողմից գերիշխող դիրքի չարաշահումները,
գ) ձեռնարկությունների միջև համակենտրոնացումները, որոնք էապես խոչընդոտում են արդյունավետ մրցակցությանը, մասնավորապես, գերիշխող դիրքի ստեղծման կամ ամրապնդման հետևանքով:
Տնտեսական մրցակցություն ապահովելու և մենաշնորհի դեմ պայքարելու համար, համաձայնագրով կողմերը պարտավորվում են ապահովել գործնականում անկախ մարմինների գործունեությունը, որոնք պատասխանտու կլինեն մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կիրառման ու արդյունավետ իրականացման համար և կունենան դրա համար անհրաժեշտ համապատասխան լիազորություններն ու ռեսուրսները:
Բացի այդ, կողմերը պարտավորվում են համագործակցել մրցակցության քաղաքականության զարգացման և հակամենաշնորհի ու միաձուլումների վերաբերյալ գործերի քննության հարցում, որի նպատակով.
ü կողմերի մրցակցային մարմինները հնարավորության և անհրաժեշտության դեպքում կփորձեն համակարգել միևնույն կամ վերաբերելի գործերին առնչվող՝ կիրառման հետ կապված իրենց գործողությունները,
ü կողմերի մրցակցային մարմինները կարող են փոխանակել տեղեկատվություն:
Վերջում կարևոր է նկատել նաև, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերից յուրանչյուրն ունի իրավունք, որոշ ձեռնարկությունների և ընկերությունների շնորհել հատուկ իրավունքներ/արտոնություններ կամ մենաշնորհի կարգավիճակ:
այլ նյութեր այս թեմայով
- ՀԱՅԱՑՔ Երևանից. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման և կյանքի կոչման գործընթացը «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում ՀՀ Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում խորհրդարանն ունենալու է շատ մեծ անելիք. Կարեն Բեքարյան Կարեն Բեքարյանը հույս հայտնեց, որ համաձայնագրի վավերացման արդյունքները զգալու ենք բոլորս, այդ թվում՝ քաղաքացին:...
- Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական...
- Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում՝ առաջ մղելու Եվրամիության հետ հարաբերությունները. Ա.Կարապետյան Ինտեգրացիոն գործընթացների համատեքստում 2017թ. Հայաստանի համար կարևորագույն նվաճումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված...
- Խորանում է Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի...
-
01:29
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի
-
23:13
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում
-
22:01
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
-
21:42
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին կքննարկեն Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը
-
20:23
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին
-
19:18
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում
-
19:04
Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը
-
18:29
Երկրագունդ. Արցախյան հակամարտությունը Եվրախորհրդարանի բանաձևերում
-
17:14
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:13
ԱՄՆ-Չինաստան նոր առճակատում՝ ույղուրների հարցի շուրջ
-
14:43
Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է. Ադամ Շիֆ
-
14:40
Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը
-
14:18
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
-
14:17
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
-
14:02
Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն
-
13:58
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
-
13:04
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան
-
12:59
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
-
12:56
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. ԱԳՆ
-
12:49
Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 5 կմ/ժ