ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներն անհամեմատ շոշափելի են

Երևանում ավարտվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ: Ի թիվս մի շարք հարցերի շուրջ քննարկումների` նիստի ընթացքում ստորագրվեցին տարբեր ոլորտներում ԵԱՏՄ անդամ-պետությունների փոխգործակցությունն ամրագրող փաստաթղթեր: Վերջիններիս թվում կան Հայաստանի համար ակնհայտորեն շահեկան համաձայնագրեր:

Դրանցից է «ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցերի մասին» հանձնարարականը,  ինչն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին՝ որպես էլեկտրաէներգիա արտադրող և արտահանող երկրի:  

Մյուս, մեզ համար առավել մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթը «ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» որոշումն էր: Հայաստանն այսօր տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մակարդակով ճանաչելի և ընկալելի երկիր է և այս համատեքստում, հետևողական նախաձեռնողականության պարագայում, մեր երկիրն այս որոշման շրջանակներում գործողությունների, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման գործընթացի իրականացման տեսանկյունից կարող է դառնալ լոկոմոտիվ:

Նիստի կարևոր արդյունքներից էր նաև նավթի և նավթամթերքի, ինչպես նաև գազի միասնական շուկայի ձևավորման մասին որոշումը: Եթե որոշման առաջին հատվածի մասով երկրները եկել են լիակատար համաձայնության, ապա գազի առնչությամբ քննարկումները շարունակվում են: Սպասելի է, որ այդ քննարկումներն ի վերջո հանգեցնելու են որևէ որոշման, ինչը, միասնական շուկայի պարագայում, ենթադրաբար կվերաբերի նաև միասնական սակագների կամ առնվազն գնագոյացման ոչ տարբերակված քաղաքականությանը: Գազի գների տեսանկյունից, Հայաստանը կարող է բավական շահեկան իրավիճակում հայտնվել՝ հաշվի առնելով, որ միության  անդամ-երկրներում գազի սակագներն ավելի ցածր են: Թերևս սակագների քաղաքականության վերանայման մասին է հուշում նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևի՝ Երևանում արված հայտարարությունն առ այն, որ առաջիկա տարում ռուսական գազի սակագինը կմնա անփոփոխ:

Բացի վերոնշյալ որոշումներից և հանձնարարականներից, նիստի արդյունքում ընդունվել են նաև մի շարք այլ փաստաթղթեր՝ ուղղված միության ներսում ապրանքների շարժի խտրականությունների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոլորտի, ավիավթարների հետաքննության, նավաշինության և այլ հարցերի վերանայմանը: Վերջիների թվում կան այնպիսի ոլորտներ, որոնք, գուցե, անմիջական առնչություն չունեն հայկական տնտեսահամակարգին, սակայն միասնական շուկաների ողջ էությունը կայանում է դրա անդամ երկրների համար գործող համակարգերից միևնույն պայմաններով օգտվելու հնարավորության մեջ, անկախ՝ այդ համակարգերի ձևավորմանը մասնակցություն ունենալու չափից:

Եթե ընդհանուր առմամբ գնահատելու լինենք միջխորհրդարանական նիստն, ապա հետզհետե ավելի է նշմարվում ԵԱՏՄ համաձայնագրի ընդհանուր դրույթների գործնական կիրառելիությունը, որում անդամ յուրաքանչյուր երկրի, ըստ իրենց տնտեսության առանձնահատկության, տրված է որևիցէ գործընթացի իրականացման առաջնորդության հնարավորություն, այդ թվում՝ Հայաստանին:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: