ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին

Armenpress.am

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) հերթական անգամ հայտարարել է ամենամեծ բարեգործական միջոցառման՝ 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի մասին, որը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Նյու Յուրքի ժամանակով երեկոյան 18։00-23։30-ն ընկած ժամանակահատվածում, «Չիփրիանի» սրահում, հայտնում է «Արմենպրես»-ը։ Շուրջ 400 հյուրերի, աստղերի, բլոգերների և լրագրողների մասնակցությամբ երեկոն կհեռարձակվի սոցիալական մեդիայով։

Ամեն տարի Հիմնադրամի աջակիցները հավաքվում են Նյու Յորքում՝ մասնակիցը լինելու երկար սպասված ու աստղային երեկոյի։ Բարեգործական այս միջոցառմանն իրենց աջակցությունն են հայտնել աշխարհահռչակ մարդիկ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն, Քլոյի Քարդաշյանը, Քոնան Օ Բրայանը, Թինա Ֆեյը և այլք:

Հանդիսավարը «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինն է։ Գալա-երեկոյի ընթացքում արվեստի բացառիկ գործերի աճուրդը վարելու է հանրաճանաչ Սայմեն դե Պյուրին։ Լուռ աճուրդին ներկա են լինելու ճանաչված արվեստագետներ և դիզայներներ, առաջարկվելու է կոկտեյլ, ընթրիք, մասնակիցները վայելելու են կենդանի ջազ կատարում, իսկ Հայաստանից ժամանած տաղանդավոր երեխաները հանդես են գալու հատուկ ելույթներով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: