ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է news.am-ը, ասվում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հայտարարությունում։

Համանախագահներին հանդիպումների ժամանակ միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և Միավորված Ազգերի Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, և խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով։

Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածության թուլացմանը և խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման հավելյալ միջոցների քննարկումը։ Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները։

Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան առաջիկայում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: