ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան զինված ուժերն սկսել են ԻՊ վերջին հենակետի ազատագրման գործողությունը

rt.com

Իրաքյան ուժերի համատեղ գործողությունների հրամանատարությունը հայտնել է, որ գործողություն է սկսում Անբար նահանգի արևմուտքում Ռավա օկրուգը ԻՊ ահաբեկիչներից ազատագրելու համար, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 3-ին Հաշդ Աշ Շաաբի աշխարհազորի ուժերն ու բանակային ստորաբաժանումները իրենց հսկողության տակ են վերցրել Էլ Կաիմ վարչական օկրուգը, որը Ռավայի մոտ է գտնվում։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Էլ Կաիմ ու Ռավա քաղաքները անվանել է երկրում ահաբեկիչների վերջին հենակետները։ Դրանք Սիրիայի հետ սահմանի մոտ են գտնվում։

Այս ամիս զինվորականները վերականգնել են հսկողությունը Ռումանա շրջանի ու ինը բնակավայրերի հանդեպ։

Հոկտեմբերին բանակը ազատագրել էր Էլ- Խավիջա քաղաքը Քիրքուք նահանգում։ Այն երկրում ԻՊ գլխավոր շտաբն էր Մոսուլի ազատագրումից հետո։

ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի գնահատականով՝ ահաբեկիչները կորցրել են Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկողության տակ վերցված տաածքների 95 տոկոսը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: