ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության  ԱԺ արտադրության և արտադրական  ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը, հայտնում է Արցախի ԱԺ պաշտոնական կայքը:

Նիստի օրակարգում «Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորմանը վերաբերող հարցերն էին:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ներկայացնելով 2018թ.-ի բյուջեով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, նշել է, որ գալիք տարում գյուղատնտեսության բնագավառի ծախսը կկազմի 4մլդ 978մլն 874հազ դրամ:

Նախարարը նաև խոսել է ոլորտում նախատեսվող երկու նոր ծրագրերի  մասին, որոնցից առաջինն ուղղված է լինելու արոտավայրերի վերականգնմանն ու անասունների վերահսկողությանը և երկրորդը՝ անասնաբուժական կայանների համար լաբորատոր սարքերի ձեռքբերմանը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝  գալիք տարվա բյուջեով ոլորտին հատկացվելիք գումարը նախատեսվում է 13մլդ 200մլ դրամ: Ներկայացնելով 2018թ.-ին սպասվող փոփոխությունների մասին՝ նախարարը նշել է, որ հանրապետությունում ճանապարհաշինարարական գործունեություն իրականացնող «Արցախուղի» ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների, որոնց ղեկավարումը վերապահվել է շրջանային վարչակազմերին: Դրանք զբաղվելու են ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցելով և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ արդեն ստեղծվել Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի և Շուշիի ընկերությունները

«Քաղաքաշինության նախարարությունը այսուհետ կիրականացնի միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների սպասարկման և պահպանման աշխատանքները», -նշել է Կարեն Շահրամանյանը:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության 2018թ. ծախսը, ըստ նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացման, կկազմի 558մլն 196 հազ դրամ: Նախարարությունը  նախատեսում է իրականացնել 14 ծախսային և 1 եկամտային միջոցառում:

Ներկայացնելով բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտի 2018թ.-ի բյուջեն՝ նախարար Վազգեն Միքայելյանը նշել է, որ այն կկազմի 181մլն 596հազ դրամ:

Գալիք տարում նախարարության ծրագրային դրույթներից է լինելու հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և դրան կից մի շարք ենթածրագրերի իրականացումը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող  պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացմամբ ոլորտի 2018թ.-ի ծախսը կկազմի 171 մլն դրամ: Նրա խոսքով՝ ոլորտի կողմից բյուջեում կատարած մուտքերն ավելացել են մոտավորապես 500 մլն-ով, այսինքն՝ գալիք տարի նախատեսում է 950 միլիոն դրամի մուտք պետական բյուջե:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործունեության մասին տեղեկություններ է ներկայացրել Իրինա Սառաջյանը: Հիմնադրամի` գալիք տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսը կկազմի 1 մլդ 667մլն 300 հազ դրամ:

Արցախի ներդրումային հիմնադրամին, ըստ գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացման, 2018թ. պետական բյուջեով կհատկացվի 2մլդ 500 մլն դրամ:

Հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել է նաև ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ  Նորայր Ավանեսյանը:

2018թ. պետական բյուջեի քննարկումները վաղը՝ նոյեմբերի 21-ին, կշարունակվեն ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: