ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի 180 միլիոն երեխաներ իրենց ծնողներից ավելի վատ են ապրելու

un.org

Ժամանակակից երեխաներին ամենից շատ անհանգստացնում են ահաբեկչության, կրթության ծացր մակարդակի և աղքատության հետ կապված խնդիրները: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, այս ամենը պարզել են ՅՈւՆԻՍԵՖ-ի փորձագետները՝ հարցում անցկացնելով 14 երկրներում: Մանկական հիմնադրամի ևս մեկ ուսումնասիրությունը վկայում է, որ աշխարհի 180 միլիոն երեխաներ իրենց ծնողներից ավելի վատ են ապրելու:

14 պետություններում, առավելապես աֆրիկյան երկրներում, աճում է այն երեխաների թիվը, ովքեր ապրում են օրական 2 դոլարից էլ քիչ գումարով: 21 երկրներում, ֆինանսական ճգնաժամերի, բռնության կտրուկ աճի և հակամարտությունների պատճառով կրճատվում է դպրոց հաճախող երեխաների թիվը: 19 երկրներում գնալով ավելի մեծ թվով երեխաներ են մահանում բռնությունից: Այդ երկրներից են Իրաքը, Լիբիան, Սիրիան, Ուկրաինան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը և Հարավային Սուդանը:

Միևնույն  ժամանակ, երեխաներին և պատանիներին հուզում են ոչ միայն սեփական դժվարությունները, այլև այլոց խնդիրները, օրինակ՝ ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, աղքատությունը, հակամարտությունները և միգրանտների ու փախստականների հանդեպ անարդար վերաբերմունքը:

14 երկրներում հարցմանը մասնակցած երեխաների կեսից ավելին դժգոհ են նրանից, թե ինչպես են մեծահասակները, այդ թվում՝ համաշխարհային առաջնորդները, լուծում իրենց առնչվող խնդիրները:

Ինչևէ, այն հարցին, թե ում կուզեին իրենք հրավիրել իրենց ծննդյան տոնին, երեխաների մեծ մասը նշել են Բարաք Օբամային, Կրիշտիանո Ռոնալդուին, Ջասթին Բիբերին և Թեյլոր Սվիֆթին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: