ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում բնակարան կստանա 99 ընտանիք

Aniarc

Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման պետական ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում, հայտնում է Artsakh Press-ը՝ հղում կատարելով Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի Արցախի պետական միջոցներով 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում ծրագրով` բնակարաններով կապահովվեն շուրջ 99 ընտանիքներ:

Նշված 99 բնակարաններից ներկայումս ընթացքի մեջ է 66-ը. որից`

Ասկերանի շրջան-8

Մարտակերտի շրջան-17

Մարտունու շրջան-7

Հադրութի շրջան-7

Շուշիի շրջան-1

Շահումյանի շրջան-9

Քաշաթաղի շրջան-17

Ընթացիկ տարում ավարտվել և շահագործման է հանձնվել 12 առանձնատուն.

Ըստ շրջանների` պատկերը հետևյալն է.

Ասկերանիշրջան-1

Մարտակերտի շրջան-3

Հադրութի շրջան-2

և Քաշաթաղի շրջան-6

2017 թվականին բազմազավակ ընտանիքներին առանձնատների գնում-տրամամադրում կամ վերանորոգում ենթածրագրով բնակարանով ապահովվել են 21 ընտանիքներ:

Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է 6 առանձնատան գնում-տրամադրում և 4-ի վերանորոգում:

Ասկերանի շրջանում -2 բնակարանի գնում-տրամադրում.

Մարտակերտի շրջանում` 1բնակարանի գնում-տրամադրում.

Մարտունու շրջանում 3 տան գնում-տրամադրում և 1-ի վերանորոգում.

Շուշիի շրջանում` 1տան գնում-տրամադրում և 2-ի վերանորոգում.

Քաշաթաղի շրջանում-1տան գնում և տրամադրում:

Բազմազավակ ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրից բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: