ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրությունը Երուսաղեմը չի ճանաչում Իսրայելի մայրաքաղաք. աշխարհի արձագանքը Թրամփի որոշմանը

Oded Balilty / AP

Երուսաղեմն Իրսայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումը միջազգային աջակցություն չստացավ. այն ողջունվեց միայն Իսրայելի կողմից: Ինչպես և ակնկալվում էր, արաբական և մուսուլմանական աշխարհն ընդհանրապես խիստ բացասաբար արձագանքեց Թրամփի այս որոշմանը:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն  ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը: Գազային հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հայտարարել են, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»:

«Միակողմանիորեն նման ոոշումների ընդունումը չի փոխի քաղաքի կարգավիճակը, սակայն հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք արգելում են ցանկացած գործողությունները, որոնք կարող են փոխել Երուսաղեմի ստատուս-քվոն», - ասվում է այս կապակցությամբ Եգիպտոսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Սաուդյան Արաբիայի կարծիքով՝ ԱՄՆ որոշումը «բացատրություն չունի, անպատասխանատու է և չարդարացված», ինչպես նաև ցուցադրում է պաղեստինցիների հանդեպ նախատրամադրվածությունը: «Սաուդյան Արաբիան ԱՄՆ վարչակազմին կոչ է անում վերանայել Երուսաղեմի և դեսպանատան տեղափոխման վերաբերյալ իր դիրքորոշումը»,- հայտարարել են թագավորության կառավարության ներկայացուցիչները:

Հորդանանը նույնպես մերժում է ԱՄՆ որոշումը. Ամանում նշում են, որ այն ավելացնում է լարվածությունը և խախտում է միջազգային լեգիտիմությունը:

Թրամփի որոշմանը բավականին խիստ է արձագանքել Թուրքիան: «Հե՛յ, Թրամփ, այդ ի՞նչ ես ցանկանում անել։ Եթե ասում ես, թե դու ուժեղ ես ու ճիշտ, սխալվում ես։ Ես այս հարցը Հռոմի Պապի և Պուտինի հետ կքննարկեմ», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի «ձախողման և թուլության նշան», իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական երկրներին կոչ է արել համախմբվել այդ «անօրինական և կասկածելի» որոշման դեմ:

Թրամփի որոշման քննդատությամբ հանդես են եկել նաև Ինդոնեզիան, Մալազիան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբանանը, Սիրիան և այլ երկրներ:

Թրամփի որոշման կապակցությամբ արտահերթ նիստեր են գումարել Արաբական պետությունների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Հարկ է նշել, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշումը քննդատել նաև արևմուտքում:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 8 անդամ երկրները խնդրել են արտահերթ հանդիպում անցկացնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ: «Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ այսօր կատարված հայտարարության հետ կապված՝ Բոլիվիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սենեգալի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Ուրուգվայի պատվիրակությունները նախագահին խնդրում են այս շաբաթվա վերջին Խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ գլխավոր քարտուղարի ճեպազրույցով»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում: «Ես հետևողականորեն դեմ եմ արտահայտվել ցանկացած միակողմանի միջոցներին, որոնք կարող են վտանգել իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղության հեռանկարը», - ասել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Եվրամիությունը խիստ մտահոգություն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ և տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել: «Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի մասին այսօրվա հայտարարության և այն հետևանքների վերաբերյալ, որոնց կարող է հանգեցնել խաղաղության հեռանկարների առումով», - ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ նրա՝ «ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ»:

Բեռլինը ևս չի աջակցել Թրամփի որոշման: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզմունք է հայտնել, որ այդ հարցն անհրաժեշտ է լուծել երկու պետությունների խաղաղ գոյակցման սկզբունքի հիման վրա։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել. Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի միայն խաղաղ բանակցային գործընթացի շրջանակում», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Այս որոշումը խիստ ցավալի է մեզ համար: Ֆրանսիան հավանություն չի տալիս դրան, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ռուսաստանը նույնպես քննադատել է Թրամփի այս քայլը՝ նշելով, որ այն խախտում է կարգավորման երկու պետությունների սկզբունքը, ՄԱԿ-ի բանաձևերը: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գեն Շուանը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը բարդ ու զգայուն հարց է և ԱՄՆ-ի որոշումը կսրի տարածաշրջանային հակամարտությունը:

Հայաստանը ևս արձագանքել է Երուսաղեմի վերաբեյալ Թրամփի որոշման՝ նշելով, որ երևանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը:

«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար», - հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այսպիսով, միջազգային հանրությունը միակարծիք է, որ Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության ուժեղացման և լուրջ հարված կհասցնի արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: